Թոմաս Համարբերգ. «Յաճախ աւելի արդիւնաւէտ է ազատազրկման փոխարէն պատժի այլ ձեւեր կիրառելը, ինչն ընդունուած է Եվրոպայում»<br />


Թոմաս Համարբերգ. «Յաճախ աւելի արդիւնաւէտ է ազատազրկման փոխարէն պատժի այլ ձեւեր կիրառելը, ինչն ընդունուած է Եվրոպայում»

  • 19-01-2011 18:26:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 19 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի արդարադատութեան նախարար Հրայր Թովմասեանի եւ Եւրոպայի խորհրդի մարդու իրաւունքների յանձնակատար Թոմաս Համարբերգի յունվարի 19-ի հանդիպման ընթացքում քննարկուել են թէ' համակարգում առկայ խնդիրները, թէ' այն ուղղութիւններն ու քայլերը, որոնք ձեռնարկելու դէպքում հնարաւոր կլինի լուծել այդ խնդիրները, եւ թէ' մարտիմեկյան իրադարձութիւններին հետեւած գործընթացները: Անդրադառնալով Հայաստանի քրէակատարողական հիմնարկներում առկայ պայմաններին նախարարը տեղեկացրել է, որ համակարգում արմատական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտութիւն կայ: ԵԽ մարդու իրաւունքների յանձնակատարն ընդունելով քրէակատարողական հիմնարկների վերաբերեալ արդարադատութեան նախարարի մտահոգութիւններն ու մօտեցումները, նկատել է, որ իր կարծիքով էլ բանտը չպէտք է դառնայ յանցաւորութեան դպրոց: «Յաճախ ճիշտ եւ աւելի արդիւնաւէտ է ազատազրկման փոխարէն պատժի այլ ձեւեր կիրառելը, ինչն ընդունուած է Եվրոպայում: Եւրոպայի փորձը վկայում է, որ երբ ազատազրկմանը փոխարինող պատժատեսակներ են կիրառւում, կրկնահանցագործության ցուցանիշը նուազում է»,- նշել է Թ.Համարբերգը: Հ.Թովմասեանը մարդու իրաւունքների հանձնակատարին տեղեկացրել է այս տարուայ ընթացքում նախատեսւող օրենսդրական մի շարք փոփոխութիւնների (քրէական դատաւարութեան եւ ընտրական օրէնսգրքեր, հաւաքների ազատութեան մասին օրէնք) մասին: Անդրադառնալով դատական համակրգում առկայ խնդիրներին, մարդու իրաւունքների հանձնակատարը կարեւորել է յատկապէս ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի զեկոյցում ներառուած դիտարկումները դատավարութիւնների ընթացքի եւ տեղ գտած թերութիւնների վերաբերեալ: Նախարարը յայտնել է, որ քրէական դատաւարութեան մասին նոր օրէնքը եւ միւս օրենսդրական ակտերը մշակւում են հաշուի առնելով հենց այդ դիտարկումներն ու նկատառումները: Կողմերն անդրադարձել են նաեւ 2008 թուականի մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձութիւններից յետոյ դատապարտուած եւ առ այսօր անազատութեան մէջ գտնուող 9 անձանց ազատ արձակելու, 10 զոհերի մահուան հանգամանքները բացայայտելու եւ մեղաւորներին պատասխանատւութեան ենթարկելու հարցերին: Նախարարը տեղեկացրել է Թ.Համարբերգին, որ մարտիմեկյան իրադարձութիւնները եւ դրան յաջորդած գործընթացները պարզորոշ ցուցադրեցին այն բոլոր խութերը, որ կան դատական, ոստիկանական համակարգում, եւ նախարարի խնդիրն է գտնել եւ վերացնել դրանք ծնող օրենսդրական պատճառները:
  -   Մարդու իրաւունքներ