Վրաստանի նախագահը յունուարի 22-ին կ'այցելի Հայաստան


Վրաստանի նախագահը յունուարի 22-ին կ'այցելի Հայաստան

  • 17-01-2011 13:00:15   |   |  Քաղաքական
ԹԲԻԼԻՍԻ, 17 ՅՈՒՆՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշուիլին յունուարի 22-ին կ'այցելի Հայաստան: Վրացական աղբիւրների փոխանցմամբ, այս մասին յունուարի 17-ի ճեպազրոյցում լրագրողներին յայտնել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինոյ Քալանդաձէն: Ըստ նրա, այցի շրջանակներում Վրաստանի նախագահը կը հանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի հետ: Վրաստանի նախագահին կ'ուղեկցի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձէն, ով մինչ այդ կ'այցելի Ադրբեջան: Ն.Քալանդաձէն ընդգծել է, որ այցը Հայաստան շատ կարեւոր է, քանի որ դա նախագահի այս տարուայ առաջին պաշտօնական այցն է, ինչը վկայում է բարիդրացիական յարաբերութիւններն ամրապնդելու ցանկութեան մասին: Նա նշել է նաեւ, որ հայաստանեան հանդիպումների ընթացքում քննարկուելու էն երկկողմ յարաբերութիւններին վերաբերող հարցեր:
  -   Քաղաքական