«ՀԿԵ»-ն կը շարունակի վարել ճկուն Սակագնային քաղաքականութեան


«ՀԿԵ»-ն կը շարունակի վարել ճկուն Սակագնային քաղաքականութեան

  • 24-12-2010 16:42:06   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Համաձայն «ՀԿԵ» ՓԲԸ Կոնցեսիոն պայմանագրի` ամէն տարի մշակւում եւ հաստատւում է Սակագնային քաղաքականութիւն երկաթուղային` տրանսպորտով բեռների փոխադրման համար, ինչպէս նաեւ երկաթուղու ծառայութիւնների Գնացուցակ: Սակագների ձեւաւորման համար հիմք էն հանդիսանում` ԱՊՀ անդամ երկրների Սակագնային համաձայնագրի դրոյթները, նախորդող տարում ընդհանուր տնտեսական իրավիճակի մասին տուեալները եւ կանխատեսումը, գործող հոսքերի կառուցուածքը, ՀՀ արդիւնաբերական ձեռնարկութիւնների զարգացման ծրագրերը, ,հկէէ ՓԲԸ տնօրէնների խորհրդի կողմից հաստատուած բիւջէի ցուցանիշները: 2011 թ. ,հկէէ ՓԲԸ Սակագնային քաղաքականութիւնը, ինչպէս եւ 2009 – 2010թթ, կ'ուղուի հանրապետութեան տնտեսութեան արտահանման հատուածի աջակցմանն ու ներքին տրանսպորտային շուկայի զարգացմանը: 2011 թ առաջին եռամսեակի ընթացքում երկաթուղային բեռնափոխադրման սակագները կպահպանուէն 2010 թ IV եռամսեակի մակարդակով, երկաթուղային սակագների ընդհանուր ինդեքսացիան տարուայ կտրուածքով նախատեսուած է 7.5% չափով: Յիշեցնենք, որ ազգային շահերից եւ տնտեսական կայունութեան աջակցման նպատակից ելնելով` 2009 թ. պահպանուել է սակագների մակարդակը 2008 թ. դեկտեմբեր 31 մակարդակով, իսկ 2010 թ. բեռնափոխադրման վարձի վերահաշուարկը իրագործուել է նուազեցնող գործակիցների կիռարմամբ: 2010 թ. 11 ամիսների արդիւնքների համաձայն` ,հկէէ ՓԲԸ կողմից իրականացուող սակագնային քաղաքականութիւնը թոյլ տուեց ապահովել կոմերցիոն փոխադրումների ծաւալի 3,5% աճ: Վրաստանի երկաթուղու հետ միասին արագացուած գնացքներով փոխադրման կազմակերպումը թոյլ տուեց 2010 թ. կ'ոնտեյներային փոխադրումների ծաւալը մեծացնել 70%-ով եւ ապահովել աւելի քան 85%-ով բոլոր ապրանքների առաքումը, որոնք փոխադրւում էին 20 ֆուտանոց կոնտեյներներով, ու այդպիսով նուազեցնել ՀՀ հիմնական խճուղիների բեռնուածութիւնը:
  -   Տնտեսութիւն