ՍԵՒԱՆԻ ԱՒԱԶԱՆՈՒՄ ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹԵԱՆ ՄԻԵՒՆՈՅՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՄԷԿ ԱՅԼ ԱՆՈՒԱՆՈՒՄՈՎ


ՍԵՒԱՆԻ ԱՒԱԶԱՆՈՒՄ ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹԵԱՆ ՄԻԵՒՆՈՅՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՄԷԿ ԱՅԼ ԱՆՈՒԱՆՈՒՄՈՎ

  • 30-11-2010 15:08:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Գեգամէտ պլիւս> ընկերութիւնը ՀՀ բնապահպանութեան նախարարութեան շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան պետական փորձաքննութեանն է ներկայացրել Շորժայի հանքավայրի դունիտ-պերիդոտիտային ապարների մանրող-տեսակաւորող արտադրութեան նախագիծը: Նախագծի հասարակական լսումները տեղի կ'ունենան դեկտեմբերի 1-ին` ժամը 12:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Շորժայի գիւղապետարանում: Նմանատիպ նախագիծ ընկերութիւնը պետական փորձաքննութեան ներկայացրել է սոյն թուականի ապրիլին: Նախագիծը չի քննարկուել, քանի որ ,սեւանայ լճի մասինէ ՀՀ օրէնքի 10-րդ յօդուածը Սեւանի աւազանում արգելում է վերամշակման գործունէութիւն: Յիշեցնենք, որ 2010թ. յունիսի 15-ին աշխատանքային հանդիպումը տեղի ունեցաւ էկոլոգիական հասարակութեան եւ ,գեգամէտ պլիւսէ Փբը-ի տնօրէնների խորհրդի նախագահ Վլադիմիր Գասպարեանի եւ ընկերութեան այլ ներկայացուցիչների միջեւ: Նախաsծի վերաբերեալ ընկերութեան հիմնական փաստարկներն էն` գործարանը վերամշակող ձեռնարկութիւն չէ, քանի որ տեղի է ունենում միայն մանրացում եւ ապարի գրաւիտացիոն տեսակաւորում, իսկ այդ գործընթացները, Վ. Գասպարեանի խօսքերով, վերամշակման գործընթացի մէջ չէն մտնում ձեռնարկութիւնը թափօն չի ունենալու, քանի որ ապարի մնացած մանրացուած մասը ձեռնարկատէրերը մտադիր էն շաղ տալ Սեւանի ափերին` որպէս ,մաքրող ֆիլտրէ, ակադեմիկոս Գրիգորեանի բացատրելով` ապարը որձաքար է` քրոմի եւ ալիւմինի օքսիդների խառնուրդով, որոնք չէն տարալուծւում շրջակայ միջավայրում եւ չէն պարունակում սուլֆիդներ ,սեւանայ լճի մասինէ ՀՀ օրէնքը չի խախտւում, քանի որ օրէնքով արգելւում է հանքանիւթի, այլ ոչ ապարի վերամշակումը, Վ. Գասպարեանի խօսքերով` հանքավայրի պարունակութիւնը ոչ թէ հանքանիւթ է, այլ ապարձեռնարկութիւնը թոյլ կը տայ ստեղծել 300 աշխատատեղ, ինչը տարածաշրջանի համար կարեւոր սոցիալական աջակցութիւն է: Նախագծի դէմ հասարակայնութեան փաստարկները հետեւեալն էին` ,սեւանայ լճի մասինէ ՀՀ օրէնքի 10-րդ յօդուածը, որն արգելում է հանքանիւթի վերամշակման գործունէութիւն Սեւանի աւազանում, ուղղակիօրէն վերաբերւում է տուեալ ձեռնարկութեանը, քանի որ մանրացումը եւ գրաւիտացիոն տեսակաւորումը վերամշակման ընթացքի արտադրական փուլի մաս էն կազմում փաստարկը, որ դա հանքանիւթ չէ, այլ ապար, պարզապէս բառերի փոխարինում է, քանի որ oրենքի արգելքը վերաբերում է հանքարդիւնաբերական գործունէութեանը ապարի մասը, որը ընկերութիւնը Սեւանի համար ,էկոլոգիական ֆիլտրէ է համարում, կարող է վտանգ ներկայացնել Սեւանի ջրահաւաք աւազանի համար, քանի որ այն արդիւնահանուել է բնական էկոհամակարգից, մանրացուել է տեսակաւորման գործընթացում, պարունակում է քրոմ, որը պատկանում է ծանր եւ տոքսիկ տարրերի շարքին, եւ, ըստ էութեան, թափօն է, անկախ փորձագէտները հնարաւոր ռիսկերի վերաբերեալ պէտք է եզրակացութիւն տան խախտուել է ,սեւանայ լճի մասինէ ՀՀ օրէնքը, քանի որ հանքավայրի շահագործումը ոչնչացնում է Արեգունի լեռնաշղթան, որը լճի էկոհամակարգի եւ լանդշաֆտի անբաժանելի մասն է խախտուել է Լանշաֆտների պահպանման մասին եւրոպական կոնուենցիայի դրոյթը, որը Հայաստանը վաւերացրել է 2003թ. անհրաժեշտ է անկախ գնահատական, թէ որքանով է նախագիծը համապատասխանում ,յատուկ պահպանուող տարածքների մասինէ ՀՀ օրէնքին, (,սեւանէ ազգային պարկի ազդեցութեան գօտի), որքան է համապատասխանում ,կենդանական աշխարհի պահպանման մասինէ ՀՀ օրէնքին, ,կենսաբազմազնութեան պահպանման մասինէ Մակ-ի կ'ոնուենցիային, ՀՀ Ջրային օրէնսգրքին: Հաշուի առնելով Սեւանայ լճի էկոհամակարգի պահպանման ազգային եւ ռազմավարական առաջնահերթութիւնը, ինչպէս նաեւ այն, որ Սեւանի աւազանում ,գեգամէտ պլիւսէ ընկերութեան գործունէութիւնը չի համապատասխանում ազգային օրէնսդրութեան դրոյթներին, չի անցել հասարակական լսումներ, շինարարութիւն է ծաւալւում շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան պետական փորձաքննութեան եզրակացութեան բացակայութեան պայմաններում` հասարակութիւնն առաջարկեց` մինչեւ տուեալ նախագծի փաստաթղթերի նոր փաթեթը քննելը կազմակերպել ընդլայնուած հասարակական լսումներ գնահատման համար նախագիծը ներկայացնել անկախ փորձագէտների կանգնեցնել շարունակուող շինարարութիւնը մինչեւ ՀՀ բնապահպանութեան նախարարութեան շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան պետական փորձաքննութեան եզրակացութեան ստանալը: Առաջարկութիւններն ուղարկուեցին ՀՀ բնապահպանութեան նախարար Արամ Յարութիւնեանին, ՀՀ նախահագին առընթեր Սեւանայ լճի հիմնահարցերի յանձնաժողովի նախագահին եւ ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիային առընթեր Սեւանի պահպանման փորձագիտական յանձնաժողովի նախագահին: Բոլոր ատեանները պատասխանեցին, որ նախագիծն արդէն մերժուել է, քանի որ հակասում է օրէնքի դրոյթներին: Նշենք, որ ձեռնարկութիւնն արդէն կառուցուած է, եւ որ ,էկոլուրե-ը բազմիցս թէժ գծով զգուշացրել է ՀՀ բնապահպանութեան նախարարութեանը եւ պահանջել, որ բնապահպանական պետական տեսչութիւնը միջոցառումներ ձեռնարկի: 29.11.2010
  -   Մամլո հաղորդագրություն