«ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ն ամփոփեց 2010թ. 9 ամսուայ գործունէութեան արդիւնքները


«ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ն ամփոփեց 2010թ. 9 ամսուայ գործունէութեան արդիւնքները

  • 23-11-2010 13:52:53   | Հայաստան  |  Տնտեսութիւն
«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ -ն ամփոփեց 2010թ.-ի 9 ամիսների ֆինանսական արդիւնքները Միջազգային ֆինանսական հաշուետուութեան ստանդարտներին (ՄՖՀՍ) համապատասխան: Նշուած ժամանակահատուածում բանկի զուտ եկամուտը կազմել է 3,190 մլն ՀՀ դրամ: Յաճախորդներից ներգրաւուած միջոցների ծաւալը կազմել է 50,954 մլն ՀՀ դրամ: Ֆիզիկական անձանց ժամկետային աւանդների ծաւալը 2009թ. դեկտեմբերի 31-ի համեմատութեամբ աճել է 38,3%-ով եւ կազմել է 31,330 մլն ՀՀ դրամ: Հիմնական գործունէութեան եկամուտը հասել է 7,557 մլն ՀՀ դրամ` նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի հետ համեմատութեամբ աւելանալով 43.3%-ով: Կապիտալի (ROE) եւ ակտիւների (ROA) եկամտաբերութեան գործակիցները, համապատասխանաբար ,կազմել էն 16,1% եւ 3,7%: Զուտ եկամտով «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ բանկային համակարգում: Ֆիզիկական անձանց միջոցները աւելացել էն 38,3%-ով 2010թ. տարեսկզբի համեմատութեամբ` հասնելով 31,330 մլն ՀՀ դրամի: Ֆիզիկական անձանց վարկային փաթեթը աւելացել է 23,8 %, -ով` կազմելով 29,527 մլն ՀՀ դրամ: 2010թ.-ին բանկն իր ծառայութիւններն է մատուցել աւելի քան 236 հազար ֆիզիկական անձանց եւ մօտ 5 հազար իրաւաբանական անձանց` փոքր, միջին եւ խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին: 2010թ. սկզբից բանկի կողմից թողարկուած վճարային քարտերի քանակը աւելացել է 39%-ով` հասնելով 88 000-ի: 2010թ. սեպտեմբերի 30-ի դրութեամբ «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ի բանկոմատների քանակը կազմում է 58 հատ, իսկ POS-տերմինալների քանակը գրեթէ կրկնապատկուել է մինչեւ 382: Ընդհանուր առմամբ 30.09.2010թ. բանկի մասնաբաժինը շուկայում կազմել է 8.2% վարկերի գծով եւ 7.05% աւանդների գծով: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գովազդի եւ հասարակայնութեան հետ կապերի բաժին
  -   Տնտեսութիւն