ԳԻԼԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ Է ԴՐԵԼ ՆԱԵՒ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ


ԳԻԼԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ Է ԴՐԵԼ ՆԱԵՒ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ

  • 22-11-2010 16:09:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Պարզւում է, որ ՀՀ բնապահպանութեան նախարարութիւնը նոյնպէս կարծում է, որ Խոսրովի արգելոցում Գիլան արգելավայրի ստեղծման մասին որոշումը հակասում է Հայաստանի բնապահպանական օրէնսդրութեանը: Այդ մասին ուղղակիօրէն նշուած է ,տարբեր գերատեսչութիւնների կողմից պետական արգելավայրերի կառավարման առանձնայատկութիւնների բացայայտումէ զեկոյցի նախագծում, որն իրականացւում է ,հայաստանի պահպանուող տարածքների համակարգի զարգացումէ միջին ծաւալի ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացւում է ՀՀ կառավարութեան կողմից` ի դէմ ՀՀ բնապահպանութեան նախարարութեան` Մազծ-ի եւ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) աջակցութեամբ: Զեկոյցին կցուած ՀՀ բնապահպանութեան նախարարութեան բնապահպանական ծրագրերի կենտրոնի տնօրէն Վիկտոր Մարտիրոսեանի ստորագրութեամբ նամակում ասուած է, որ ծրագիրը կ'ընդունի արգելավայրերի կառավարման վերաբերեալ դիտողութիւնները եւ ցանկութիւնները: Եւ այսպէս, զեկոյցում ասուած է. ,,գիլանէ պետական արգելավայրի ստեղծումը, ,խոսրովի անտառէ պետական արգելոցի տարածքների հաշուին, զուրկ է բաւարար գիտական հիմնաւորումից եւ որոշակիօրէն հակասում է ,բնութեան յատուկ պահպանուող տարածքների մասինէ ՀՀ օրէնքի տրամաբանութեանըէ: յիշեցնենք, որ 2007թ. Խոսրովի արգելոցի Բայբուրդ հատուածի կարգավիճակը կառավարութեան որոշմամբ արգելոցից իջեցրեցին արգելավայրի: Եւ դա անուանեցին Գիլան արգելավայրի ստեղծում: Յետոյ կառավարութեան եւս երկու որոշումներով Գիլանի 118 հա տարածք վարձակալութեան տուեցին ,յովազաձորէ ընկերութեանը եւ թոյլ տուեցին այն կապիտալ կառուցապատել, ինչը եւ ընկերութիւնն արեց` գրեթէ աւարտին հասցնելովօբյեկտի շինարարութիւնը, որը ռեստորան է յիշեցնում: եթէ չլինէր հասարակութեան եւ լրատուամիջոցների բարձրացրած աղմուկը, ապա մենք Խոսրովի սրտում այժմ համալիր կ'ունենայինք, որը տէրերը ,դրախտէ էն անուանում: Ներկայումս ՀՀ բնապահպանութեան նախարարի հրամանով շինարարութիւնը սառեցուած է: հարցը, թէ ինչ կը լինի յետոյ, բաց է մնում: Հոկտեմբերի 29-ին Էկոլոգիական հասարակական դաշինքի կազմակերպած կլոր սեղանի ընթացքում հասարակութիւնը կոշտ դիրքորոշում ունէր` Գիլանին վերաբերող կառավարութեան բոլոր երեք որոշումները պէտք է հետ կանչուէն եւ Գիլանին պէտք է վերադարձուի արգելոցային գօտու կարգավիճակ:
  -   Մամլո հաղորդագրություն