ՍԻՒՆԻՔԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ՊՈՉԱՏԱՐ ԽՈՂՈՎԱԿԻ ՎԹԱՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸԵՒ ՎՆԱՍԻ ՉԱՓԵՐԸ


ՍԻՒՆԻՔԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ՊՈՉԱՏԱՐ ԽՈՂՈՎԱԿԻ ՎԹԱՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸԵՒ ՎՆԱՍԻ ՉԱՓԵՐԸ

  • 22-11-2010 15:53:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Կապանի հասարակական կազմակերպութիւններն աղէտալի անուանեցին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատար խողովակի վթարը: Վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 14-ին` Քաջարան քաղաքում, ինչի արդիւնքում կոմբինատի թափօնները լցուել էն Ողջի գետը: հհ բնապահպանութեան նախարարութեան բնապահպանական պետական տեսչութիւնը պէտք է պարզի վնասի չափերը: Ինչպէս ,էկոլուրե-ին յայտնեց Կապանի ,էկոլոգիական անվտանգութեան ապահովման եւ ժողովրդավարութեան զարգացմանէ Հկ-ի ներկայացուցիչ Արթուր Ղազարեանը, հասարակական կազմակերպութիւնները նամակ էն պատրաստում ՀՀ բնապահպանութեան նախարար Արամ Յարութիւնեանի, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմէն Մովսիսեանի, Սիւնիքի մարզպետ Սուրիկ Խաչատրեանի, Կապանի քաղաքապետ Արթուր Աթայեանի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխաւոր տնօրէն Մաքսիմ Յակոբեանի անունով: Նամակում հասարակութիւնը պահանջում է հրապարակել ստուգումների արդիւնքները, ինչպէս նաեւ ինչ միջոցառումներ էն ձեռնարկւում այդ վթարի հետեւանքները վերացնելու համար:
  -   Մամլո հաղորդագրություն