Մեկնարկել է ArmNet Awards 2010 վեբ-մրցոյթի հանրային քուէարկութիւնը


Մեկնարկել է ArmNet Awards 2010 վեբ-մրցոյթի հանրային քուէարկութիւնը

  • 17-11-2010 15:34:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Նոյեմբերի 15-ին մեկնարկեց ArmNet Awards 2010 համահայկական վեբ-մրցոյթի հանրային քուէարկութեան փուլը: Այժմ բոլոր ցանկացողները կարող էն այցելել մրցոյթի պաշտօնական կայքը, կամ անցում կատարել մասնակից կայքում տեղադրուած յղումով եւ իրենց ձայնը տալ իրենց նախընտրած կայքերին: Մրցոյթին մասնակցելու յայտ էն ներկայացրել եւ այժմ մասնակցում էն հանրային քուէարկութեանը աւելի քան 600 հայկական կայքեր Հայաստանից եւ Սփիւռքից: Հանրային քուէարկութիւնը կը շարունակուի մինչեւ նոյեմբերի 30-ը, Երեւանի ժամանակով ժամը 23:59:59, որից յետոյ, հիմնուելով քուէարկութեան արդիւնքների վրայ, միջազգային ժիւրին կ'ընտրի յաղթողներին հետեւեալ անուանակարգերում. Գլխաւոր մրցանակ Դիզայն եւ յարմարաւէտութիւն Նորարարութիւն Տեխնիկական կատարում Բովանդակութիւն Տարուայ առաջընթաց Ժողովրդական ընտրութիւն Orange-ի յատուկ մրցանակ Մրցանակաբաշխութեան արարողութիւնը եւ Հայաստանում տեղեկատուական տեխնոլոգիաների զարգացմանը նուիրուած «Աութսորսինգից մինչեւ նորարարութիւն» կոնֆերանսը տեղի կ'ունենան դեկտեմբերի 4-ին: Յիշեցնենք, որ քուէարկել կարելի է մի քանի կայքի օգտին, սակայն իւրաքանչիւր կայքին կարելի է տալ միայն մէկ ձայն: Քուէարկութեան վիճակագրութեանն արդէն կարելի է հետեւել իրական ժամանակում www.armnetawards.am կայքում: ArmNet Awards ամենամեայ մրցանակը, որն այս տարի անց է կացւում առաջին անգամ, տրւում է ինտերնետի հայալեզու սէգմենտի զարգացման մէջ զգալի ներդրումների համար: Մրցոյթը կազմակերպուած է SPMS ընկերութեան, Circle.am կայքի եւ Orange-Armenia ընկերութիւնների կողմից, ՀՀ Էկոնոմիկայի Նախարարի բարձր հովանու ներքոյ: Կ'ոնտակտային անձ` Ժիրայր Թերզեան Նախագծի ղեկավար Հեռ.` +374 10 560 494 Է-փոստ` e-marketing@spms.am
  -   Մամլո հաղորդագրություն