Հարցում հայ եւ ադրբեջանցի փորձագետների շրջանւմ


Հարցում հայ եւ ադրբեջանցի փորձագետների շրջանւմ

  • 03-11-2010 14:48:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
Հայաստան-ադրբեջան 2010. ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ Հայ-ադրբեջանական ՃՕՃԱՆԱԿԻՑ ՆԱՅԵԼԻՍ Լաուրա Բաղդասարեան Ղարաբաղեան հարցում հայկական ու ադրբեջանական դիրքորոշումների նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքն է սովորաբար դրդում Ադրբեջանին սերտացնել կամ սառեցնել իր յարաբերութիւններն այլ երկրների հետ: Հայաստանի դէպքում արտաքին աշխարհի հետ յարաբերուելու բանաձեւերը դուրս էն բերւում որոշակիօրէն աւելի բարդ սխեմաներով, որոնց մէջ բացի Ղարաբաղեան խնդրից դերակատարութիւն ունէն ցեղասպանութեան ճանաչման, հայկական սփիւռքի, ռազմական ու քաղաքական գործընկերութեան, ներքին ազատութիւնների չափման եւ այլ հիմնահարցեր: Հասկանալի է, որ յարաբերութիւնների տարբեր կտրուածքներում Հայաստանն ունի խնդիրների տարբեր առաջնահերթութիւններ: Հէնց սա է Հայաստանի ու Ադրբեջանի` արտաքին երկրների նկատմամբ ունեցած վերաբերմունքի գլխաւոր տարբերանշանը. ինչպէս նախկինում, այժմ էլ այլ երկրների նկատմամբ Հայաստանի վերաբերմունքը դիֆերենցուած է: Սակայն դէպի Ռուսաստանի հետ յարաբերութիւնների նորովի ձեւաչափում Հայաստանին ու Ադրբեջանին մղում էն քաղաքական ու տնտեսական մի շարք նպատակայարմարութիւններ, որոնք այս դէպքում ենթարկւում էն հայ-ադրբեջանական քաղաքական ճօճանակի տրամաբանութեանը. եթէ լաւ է մի կողմի համար, ուրեմն վատ է միւսի շահերի տեսանկիւնից, եւ հակառակը: Սա էր հայ եւ ադրբեջանցի փորձագէտների շրջանում մեր հարցումների թեման: Ստորեւ դրանց արդիւնքների մի հատուածն է: Ինչ՞ն է խանգարում ռուս-ադրբեջանական յարաբերութիւնների ռազմավարական դառնալուն, եւ ի՞նչ դեր էն խաղում դրա մէջ ադրբեջանաթուրքական յարաբերութիւնները: Շահին Աբասով– Կարելի է խօսել մի քանի գործօնների մասին, որոնք խանգարում էն ադրբեջանառուսական յարաբերութիւնների լրջագոյն բարելաւմանը: Հարաւային Կովկասը բարդ տարածաշրջան է: Բաքուն ստիպուած է Մոսկուայի հետ իր յարաբերութիւնները կառուցել Ռուսաստանի ու Հայաստանի, ինչ-որ տեղ նաեւ` Ռուսաստանի ու Վրաստանի յարաբերութիւններն աչքի առաջ պահելով: Մոսկուային գրգռում է Բաքուի անկախ արտաքին քաղաքականութիւնը մի շարք, հիմնականում էներգետիկ քաղաքականութեան, հարցերում: Ապագայում ադրբեջանական գազի արտահանումը եւրոպական Nabucco եւ ITGI ծրագրերի շրջանակներում Ռուսաստանին առանձնապէս չի անհանգստացնում, քանի որ ադրբեջանական գազի ծաւալները նոյնիսկ արդիւնահանման գագաթնակէտին ոչ մի կերպ չէն կարող մրցակցել ,գազպրոմիէ հետ: Ռուսաստանին լրջօրէն անհանգստացնում էն թուրքմէնական գազը ոչ Ռուսաստանի տարածքով Եւրոպա փոխադրելու հեռանկարները: Բացի այդ, Ռուսաստանին չէն կարող չանհանգստացնել Ադրբեջանի եւ Թուրքիայի յարաբերութիւնները, Ադրբեջանում Թուրքիայի ռազմական ներկայութեան հեռանկարները: Անկարան Ադրբեջանի բնական դաշնային գործընկերն է: Ուստի, չեմ կարծում, որ Բաքուն պատրաստ է զոհաբերել այդ յարաբերութիւնները յանուն այլ երկրների հետ յարաբերութիւնների բարելաւման: Ինչպէ՞ս էք վերաբերւում ռուսաստանեան գործիչների այն պնդումներին, թէ ,հայաստանի հետ մեր յարաբերութիւնները չէն վնասում Ադրբեջանի հետ յարաբերութիւններինէ: Շ.Աբասով – Նման պնդումներն, ի հարկէ, անկեղծ չէն: Ադրբեջանին չէն կարող չանհանգստացնել Հայաստանի հետ Ռուսաստանի դաշնային յարաբերութիւնները: Ինչ վերաբերում է ռազմաքաղաքական բնագաւառում Մոսկուայի ու Երեւանի միջեւ ձեռքբերուած վերջին պայմանաւորուածութիւններին, ապա դրանք աւելի շուտ պէտք է յուզեն Ամն-ին, Նատօ-ին, Հայաստանի արեւմտամէտ ուժերին: Այդ պայմանաւորուածութիւններն Ադրբեջանի հետ շատ հեռաւոր կապ ունէն, եւ կառավարութեան հանգիստ վերաբերմունքը ցոյց է տալիս, որ պաշտօնական Բաքուն դա հասկանում է: Ստեփան Գրիգորեան – Չնայած մեզ մօտ մի շարք համատեղ տնտեսական ծրագրերի առկայութեանը, Հայաստանը հետաքրքրում է Ռուսաստանին նախեւառաջ ռազմաքաղաքական առումով: Ադրբեջանի հետ յաջողւում է զարգացնել տնտեսական, եւ յատկապէս էներգետիկ համագործակցութիւն: Այս տեսանկիւնից, Հայաստանի հետ Ռուսաստանի համագործակցութիւնը չի հակասում Ադրբեջանի հետ նրա համագործակցութեանը: Գլխաւոր շեշտադրումներն արւում էն տարբեր բնագաւառներում: Սերգեյ Սարգսեան – Ադրբեջանի հետ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցութեան ամրապնդումը կանխատեսելի էր եւ նոյնիսկ նախատեսուած փաստաթղթերում: Գաբալայի կայանի վարձակալման մասին համաձայնագրում պարզ նշուած է, որ ի լրումն վարձակալման Ռուսաստանը կ'օգնի Ադրբեջանին արդիականացնել եղածը եւ մատակարարել հակահրթիռային պաշտպանութեան ժամանակակից համակարգեր: Ուստի, երբ մեզ մօտ զայրանում էն` ,ինչպէս թէ, Ռուսաստանն սկսել է դիտարկել (իսկ շատերն ասում էն` մատակարարել) C-300 երկու համակարգերի հարցը ապա պէտք է նկատի ունենալ, որ այդ ամէնը վաղուց էր նախատեսուած: Ուրիշ բան է, որ Ադրբեջանն ինքը չէր գնում աւելի սերտ ռազմական կոնտակտի Ռուսաստանի հետ, քանի որ Թուրքիայի միջոցով պարզորոշ կողմնորոշուած էր դէպի Արեւմուտք: Այն հարցին, թէ որքանով կարող էն ազդել մէկը միւսի վրայ հայ-ռուսական եւ ադրբեջանառուսական յարաբերութիւնները, էս ունեմ կոնկրէտ ու պարզ մօտեցում: Քանի որ կայ հակամարտութիւն, ապա մի ուղղութեամբ Ռուսաստանի համագործակցութեան ամրապնդումը անդրադառնում է միւս ուղղութեամբ նրա համագործակցութեան վրայ: Ռուսաստանը շատ լաւ է օգտւում դրանից, եւ նրա տեղն այդպէս կը վարուէր ցանկացած այլ պետութիւն: Զսպումների ու հակասութիւնների այս համակարգում Ռուսաստանը ձգտում է միաժամանակ պահպանել երկու կողմերի հետ փոխգործակցութեան մակարդակները, մտցնել կոմպենսացնող բաղադրիչներ: Ասենք` Ադրբեջանին տրամադրել C-300 համակարգեր, իսկ Հայաստանի հետ երկարացնել ռազմակայանի ժամկէտը: Նման իրավիճակ կը շարունակուի բաւական երկար ժամանակ: Ադրբեջանական հասարակութեան մէջ ինչպիսի՞ն է ռուսական ուղղութեան պահանջարկը եւ յատկապէս որ հարցերում է այն զգացւում: Շ.Աբասով - Իրականում, ադրբեջանական հասարակութիւնում եւ քաղաքական վերնախաւում միշտ է եղել յարաբերական կոնսենսուս երկրի արտաքին քաղաքական հարցերում: Համարուել է, որ բոլոր առումներով ամէնից շահեկանը Եւրաատլանտեան ինտէգրումը, Ամն-ի ու Եմ-ի հետ աւելի սերտ յարաբերութիւններն էն: Այս առումով հիմա էլ իրավիճակը չի փոխուել, նոյնիսկ չնայած ադրբեջանաամերիկեան յարաբերութիւնների որոշակի սառեցմանը, որը պայմանաւորուած է Օբամայի վարչակազմի դիրքորոշմամբ` չկապել հայ-թուրքական յարաբերութիւնների նորմալացման գործընթացը հայ-ադրբեջանական հակամարտութեան հետ: Միեւնոյն ժամանակ, Ռուսաստանի հետ նորմալ յարաբերութիւնների կարեւորութեան գիտակցումը ոչ մի տեղ չի անհետացել: Քաղաքական վերնախաւը հասկանում է դա: Հայաստանի ու Վրաստանի համեմատ Բաքուի արտաքին քաղաքականութիւնը կարելի է համարել աւելի հաւասարակշռուած: Ադրբեջանցի շատ փորձագէտների պնդումներով, Ռուսաստանի կողմից Հայաստանի անվտանգութեան պաշտպանութիւնը ոչ մի կերպ չի առնչուելու Ադրբեջանի հետ, քանի որ ռազմական գործողութիւնների դէպքում Ադրբեջանը գործ է ունենալու ոչ թէ Հայաստանի, այլ Ղարաբաղի հետ: Ս.Գրիգորեան - Մինչեւ վերջերս Հայաստանում ռուսական ռազմական ներկայութիւնը թելադրուած էր Նատօ-ի ներխուժումը տարածաշրջան զսպելու խնդրով: Ադրբեջանի հետ աւելի շատ կապ ունէր Հապկ-ում Հայաստանի մասնակցութիւնը: Բայց ռուսական ռազմակայանի գործառոյթների լայնացումից յետոյ ռազմակայանն ուղղակի առնչութիւն ստացաւ Ադրբեջանի հետ: Չէ որ Հայաստանի անվտանգութեանն ուղղակի սպառնալիքը բխում է Ադրբեջանից, ինչը նա չի էլ թաքցնում: Շատերն, այդ թւում միջնորդներն ու բարձրաստիճան արեւմտեան պաշտօնեաները յատկապէս վերջերս մտավախութիւն էն յայտնում, որ կարող է սկսուել այսպէս կոչուած ,պատահական պատերազմէ: Հիմնաւոր էն այդ մտավախութիւնները, եւ ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել հրադադարն ամրապնդելու համար: Ս.Գրիգորեան - Նոյնիսկ եթէ Ադրբեջանը վստահ լինի Հայաստանի նկատմամբ իր լրջագոյն առաւելութեան մէջ, ապա շատ եմ կասկածում, թէ կը գնայ լայնածաւալ ռազմական գործողութիւնների: Ակնյայտ է` Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները վերահսկում էն իրենց բանակները, եւ դժուար թէ այսպէս կոչուած պատահական գործընթացները յանգեցնէն ,պատահական պատերազմիէ: Եթէ ռազմական գործողութիւններն, այնումանենայնիւ, սկսուէն, ապա դա կը նշանակի մէկ բան` կողմերից մէկը վճռեց գնալ նման քայլի: Անսպասելի բանէր կարող էին սկսուել այն ժամանակ, եթէ հակամարտութեան գօտում տեղակայուած լինէին այլ երկրների ռազմուժերը: Հակամարտութեան գօտում խաղաղարարների բացակայութիւնն է այն երաշխիքը, որ ,պատահական պատերազմէ չի լինի: Ամբողջ պատասխանատուութիւնն այս դէպքում կրում էն Ադրբեջանը, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը: Ոչ ոք չգիտի, թէ ինչպիսին կը լինի միջազգային հանրութեան ռէակցիան պատերազմն սկսող կողմի նկատմամբ: Ի տարբերութիւն պարբերաբար տեղի ունեցող փոխհրաձգութիւններին ու ոչ երկարատեւ բախումներին, պատերազմի դէպքում դժուար չի լինելու սկսած կողմին յայտնաբերելը: Կայ մի սահման, որն անցնելը դժուար կը լինի: Ինչ վէաբերում է հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղուած միջոցներին, ապա դրանցից գլխաւորը հասարակութիւնների, այլ ոչ միայն նրանց ղեկավարների միջեւ վստահութեան ամրապնդումն է: Լարուածութիւնը բխում է նաեւ բանակցութեան նկատմամբ եղած անվստահութեան զգացողութիւնից, թէեւ, ի տարբերութիւն նախորդ տարիների, երբ բանակցութիւններն իմիտացիոն էին, ներկայումս ընթանում է բաւական բարդ գործընթաց: Ս. Սարգսեան – ,պատահական պատերազմի մասինէ հարցը բաւական հրատապ է: Սակայն պէտք է տարբերակել երկու երանգ` պատահական եւ անսպասելի պատերազմ: Պատահական պատերազմ նշանակում է փոխհրաձգութիւններ սկզբում թեթեւ հրազէնից, այնուհետեւ` գնդացիրներից, յետոյ` հրանօթային համակարգերի եւ այլ, աւելի լուրջ զինատեսակների կիրառում: Այս պահին եւ տեսանելի ապագայում պատերազմի սկսման նման սցենարը բացառւում է: Ո'չ Հայաստանը, ո'չ էլ Ադրբեջանը նման գործողութիւնների պատրաստ չէն: Տարբեր պատճառներով: Այլ բան է անսպասելի պատերազմը: Ռազմավարական տեսանկիւնից մեզ ձեռնտու է պահել ներկայիս պաշտպանութեան գիծը, անիմաստ է այն վերաձեւելը: Ադրբեջանը կարող է ունենալ իր տրամաբանութիւնը: Ի վերջոյ այն կանխավճարը, որ վերցրել էն Ադրբեջանի իշխանութիւնները սեփական ժողովրդից իրենց բանակն ամրապնդելու համար վաղ թէ ուշ պէտք է լինելու հատուցել: Ժողովրդի վստահութիւնը կարող է վաղ թէ ուշ մարել, եւ մարդիկ կարող էն կոպիտ ասած ,հաշիւ ներկայացնելէ` մենք ունէինք նաւթապաշարներ, մեր սոցիալ-տնտեսական վիճակը չի բարելաւուել, բայց նաեւ մեզ չի վերադարձուել Ղարաբաղը: Ուր էն գնացել մեր փողերը: Ահա Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու մէկ պատճառ: Երկրորդ պատճառը Ադրբեջանի իսլամականացումն է: Սա Ադրբեջանի համար բաւական լուրջ խնդիր է, քանի որ ինչ ուղղութեամբ կը գնայ արդէն իսլամականացուած Ադրբեջանը, յայտնի չէ: Երրորդ պատճառը ռազմական գործողութիւնների սկսումն է որպէս ներիշխանական լարուածութիւնից դուրս գալու մի միջոց: Սա մի տարբերակ է, երբ ալիեւեան կլանին սպառնացող վտանգը չէզոքացնելու համար կարող է սկսուել պատերազմ, երկրում յայտարարուել ռազմական դրութիւն եւ վերականգնուել հսկողութիւնը ներքին գործընթացների նկատմամբ: Հիմա այս տարբերակն ամենաքիչ հաւանականն է թւում, սակայն ուշադիր դիտարկման դէպքում կարելի է տեսնել, որ կայ ներիշխանական լարուածութեան միտում: Այնպէս որ` անսպասելի պաերայ տարբերւում է ,պատահական պատերազմիցէ: Բայց միւս կողմից, անսպասելիութիւնը նշանակում է նաեւ նախապատրաստման առաւել բարդ գործընթաց: Երկու կողմերն ունէն լաւ հետախուզութիւններ: Բացառուած չէ, որ տարածաշրջանային ու արտատարածաշրջանային ուժերը, Հարաւային Օսիայում պատերազմի դառը փորձն աչքի առաջ ունենալով, կզգուշացնէն կողմերից մէկին միւս կողմի պատերազմական նախապատրաստութեան մասին: Հրադադարի ամրապնդման միջոցների մասին… Նախ` այդ միջոցները պէտք է լինէն երկկողմանի եւ միաժամանակեայ: Կար առաջարկ նշանառուներին բաժանարար գծից ետ քաշելու մասին: Բայց դա հիմա անել սկզբունքօրէն հնարաւոր չէ, քանի որ Ադրբեջանը երբեք չի հրաժարուել պատերազմի միջոցով հարցը լուծելու տարբերակից: Դիւերսիոն գործողութիւններն անց էն կացւում ոչ իրար վրայ կրակելու ու նախկին դիրքերին վերադառնալու համար: Ստորաբաժանումներն այդ կերպ վարժւում էն, իրականացնում հետախուզական գործողութիւններ: Ուստի, կարծում եմ, որ հիմա հրադադարի ամրապնդման համար իրագործելի միջոցն, ինչպէս ասաց Ս.Գրիգորեանը, հասարակութիւնների մէջ լարուածութեան նուազեցումն է: Հայկական եւ ադրբեջանական բանակները ոչ թէ պրոֆէսիոնալ էն, այլ զօրահաւաքային: Եւ երբ մենք դաստիարակում ենք երիտասարդութեանն այն գաղափարով, որ նա պէտք է պատերազմի, ապա այսպէս թէ այնպէս յետոյ այդ երիտասարդութիւնը պատերազմը կարող է ընկալել որպէս անխուսափելիութիւն: Եւ սա, ի դէպ, անսպասելի պատերազմի սկսման եւս մէկ պատճառ կարող է դառնալ:
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը