Հովիկ Աբրահամեանը հանդիպել է Շուեյցարիա-Հայաստան բարեկամութեան պատգամաւորական խմբի անդամների հետ<br />


Հովիկ Աբրահամեանը հանդիպել է Շուեյցարիա-Հայաստան բարեկամութեան պատգամաւորական խմբի անդամների հետ

  • 29-09-2010 17:22:06   |   |  Քաղաքական
ԲԵՌՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 28-ի երեկոյեան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամեանի գլխաւորած պաշտօնական պատուիրակութիւնը, որի կազմում են ԱԺ Առողջապահութեան, մայրութեան եւ մանկութեան հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ, Հայաստան-Շուեյցարիա բարեկամական խմբի նախագահ Արա Բաբլոյեանը, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական յանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջեանը, ժամանել է Բեռն: Ըստ ՀՀ ԱԺ Հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, Շվեյցարիայի Համադաշնութեան մայրաքաղաքում պատուիրակութեանը միացել է Շվեյցարիայում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Շարլ Ազնաւուրը: ԱԺ պատուիրակութեան առաջին հանդիպումը Շուեյցարիա-Հայաստան բարեկամութեան պատգամաւորական խմբի անդամների հետ էր: Հ.Աբրահամեանը նշել է, որ խորհրդանշական է, որ բարեկամական երկրում իր առաջին հանդիպումը կայանում է հենց Շուեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի հետ, որի ծաւալած եռանդուն եւ անաչառ գործունէութեան շնորհիւ է նաեւ, որ երկու երկրների միջեւ զարգանում եւ խորանում են բարեկամական յարաբերութիւնները: Նա իր երախտագիտությունն է յայտնել 2003թ.-ի դեկտեմբերի 16-ին Հայոց ցեղասպանութեան ճանաչման վերաբերեալ Շվեյցարիայի Ազգային Խորհրդի կողմից բանաձեւի ընդունման համար եւ ընդգծել այդ գործում Շուեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի ծաւալած ակտիւ գործունէութիւնը: Հ.Աբրահամեանը նշել է, որ հայ-շուեցարական երկկողմ յարաբերութիւնների առաւել սերտացման համար կարեւոր է միջխորհրդարանական համագործակցութեան զարգացումը: Այդ համատեքստում նա գոհունակութիւն է յայտնել Շվեյցարիայի խորհրդարանում հայ-շուեցարական բարեկամութեան խմբի ծաւալած ակտիւ եւ արդիւնաւէտ գործունէութեան համար` նշելով, որ 2008թ.-ին բարեկամական խմբի այցը Հայաստան բաւականին արդիւնաւէտ էր եւ խթան հանդիսացաւ ոչ միայն խորհրդարանական համագործակցութեան խորացման, այլեւ տնտեսական կապերի ամրապնդման եւ զարգացման համար: Շուեյցարիա-Հայաստան բարեկամութեան խորհրդարանական խմբի համանախագահներ Ուելի Լոյենբերգերը եւ Դոմինիկ Դը Բյումանը բարձր են գնահատել ՀՀ ԱԺ նախագահի այցը երկու երկրների բարեկամութիւնը եւ փոխգործակցությունը ամրապնդելու եւ խորացնելու առումով: Շվեյցարացի պատգամաւորները կարեւորել են միջխորհրդարանական յարաբերութիւնների խորացումը, փոխայցերը եւ համագործակցութիւնը միջազգային կառոյցներում: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին, Ու.Լոյենբերգերը եւ Դ. Դը Բյումանը կարեւորել են Հարաւային Կովկասում կայունութեան եւ խաղաղութեան հաստատումը եւ նշել, որ ղարաբաղեան հակամարտութիւնը պէտք է լուծուի խաղաղ ճանապարհով` ինքնորոշման սկզբունքի հիման վրայ:
  -   Քաղաքական