«Համագործակցութիւն յանուն Զարգացման» հասարակական կազմակերպութիւնը թրեյնինգ-դասընթաց «երիտասարդների մասնագիտական կ'ողմնորոշում» թեմայով


«Համագործակցութիւն յանուն Զարգացման» հասարակական կազմակերպութիւնը թրեյնինգ-դասընթաց «երիտասարդների մասնագիտական կ'ողմնորոշում» թեմայով

  • 08-09-2010 16:02:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Համագործակցութիւն յանուն Զարգացման» հասարակական կազմակերպութիւնը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան եւ Հայաստանի ԱՄՆ Շրջանաւարտների Ասոցիացիայի աջակցութեամբ կազմակերպում է թրեյնինգ-դասընթաց «երիտասարդների մասնագիտական կ'ողմնորոշում» թեմայով, որը տեղի կ'ունենայ սեպտեմբերի 19-24-ը Երեւանում: Դասընթացի մասնակիցների անունները պարզ կը դառնան սեպտեմբերի 11-ին, երբ կը կատարուի մասնակիցների ընտրութիւնը: Իսկ մինչ այդ, դիմում-յայտերի ընդունմաբ գործընթացը շարունակւում է: Դիմում-յայտերն ընդունւում են մինչեւ սեպտեմբերի 10-ը: «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշում» թրեյնինգի հիմնական նպատակն է երիտասարդներին իրազեկել կրթական եւ մասնագիտական աճի հնարաւորութիւնների մասին, եւ որ առաւել կարեւոր է, տալ նրանց հիմնական գիտելիք եւ անհրաժեշտ հմտութիւններ յետագայի համար: Ծրագրի ընթացքում մենք նախատեսում ենք համագործակցել կրթական կազմակերպութիւնների հետ, որոնք իրենց ակադեմիական եւ մշակութային ծրագրերի միջոցով ակտիւօրէն նպաստում են քաղաքացիական հասարակութեան զարգացմանը Հհ-ում: Դասընթացը նպատակ ունի ուսանողներին իրազեկել տարբեր տեղական եւ միջազգային ծրագրերի մասին: Ծրագրի արդիւքնում մասնակիցները կը դառնան աւելի իրազեկ, ակտիւ եւ նախաձեռնող: Դասընթացը կը նպաստի նրանց ակադեմիական եւ մասնագիտական աճին, ինչը, իր հերթին, կը նպաստի ՀՀ քաղաքացիական հասարակութեան զարգացմանը: Ճանաչուած հասարակական կազմակերպութիւնների, երիտասարդական կենտրոնների եւ միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցիչներ (ARMACAD, DAAD, Բրիտանական խորհուրդ, IREX եւ այլն) կը ներկայացնեն իրենց ծրագրերն ու նախագծերը` երիտասարդների շրջանում տեղեկացուածութեան մակարդակը բարձրացնելու նպատակով: Դասընթացի բոլոր մասնակիցները կը ստանան վկայականներ: Մանրամասն տեղեկութիւնների համար կարող էք գրել cfdngo@gmail.com հասցէին կամ զանգահարել Գրիգոր Երիցեանին` 091 59 62 35 հեռախօսահամարով:
  -   Մամլո հաղորդագրություն