Սերժ Սարգսեանն ընդունել է ՀԱՊԿ-ի գլխաւոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային<br />


Սերժ Սարգսեանն ընդունել է ՀԱՊԿ-ի գլխաւոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային

  • 18-08-2010 15:09:31   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը օգոստոսի 18-ին ընդունել է Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) գլխաւոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, հանդիպմանը քննարկուել են ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցութեանը եւ Կազմակերպութեան օգոստոսի 20-22-ին Հայաստանում անցկացուելիք ոչ պաշտօնական գագաթնաժողովին վերաբերող հարցեր: Զրուցակիցները կարեւորել են ՀԱՊԿ-ի կառոյցների ձեւաւորման գործընթացի աշխոյժ դինամիկան պահպանելու եւ այդ կառույցներին վերաբերող իրավապայմանագրային դաշտն ամբողջացնելու անհրաժեշտութիւնը:
  -   Քաղաքական