Apple-ը ճանաչուել է ամենաթանկ ապրանքանիշն աշխարհում
09-05-2011 11:42:37 | ԱՄՆ | Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Millward Brown գործակալութեան ամենամեայ հետազօտութիւնների արդիւնքում Apple ընկերութիւնը ճանաչուել է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշը: Այս անգամ Apple-ը գերազանցել է խոշորագոյն ինտերնետ ծառայութիւն մատուցող Google ընկերութեանը, որը նախորդ չորս տարիներին առաջատարի դիրքում էր:
Apple ապրանքանիշը գնահատուել է 153 միլիարդ դոլար:
Apple-ից եւ երկրորդ տեղում գտնուող Google-ից յետոյ աշխարհում տեղեկատուական տեխնոլոգիաների ընկերութիւնների լաւագոյն տասնեակում է յայտնուել նաեւ Microsoft-ը, զբաղեցնելով հինգերորդ տեղը: Իսկ Facebook սոցիալական ցանցը գնահատուել է 19,1 միլիարդ դոլար եւ զբաղեցրել 35-րդ տեղը: