Յուլիսի 13-ին Երեւանում տեղի է ունենալու Հայ-լեհական միջկառավարական յանձնաժողովի առաջին համատեղ նիստը<br />


Յուլիսի 13-ին Երեւանում տեղի է ունենալու Հայ-լեհական միջկառավարական յանձնաժողովի առաջին համատեղ նիստը

  • 09-07-2010 17:44:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 13-ին Երեւանում տեղի է ունենալու Հայ-լեհական միջկառավարական յանձնաժողովի առաջին համատեղ նիստը: Նիստի համանախագահներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մուշեղ Թումասյանը` հայկական կողմից, Լեհաստանի էկոնոմիկայի փոխնախարար Մարչին Կորոլեցը` լեհական կողմից: Նիստում քննարկվող հարցերի շրջանակն ընդգրկում է Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցութեան զարգացումը, գիւղատնտեսութեան, էներգետիկայի, տրանսպորտի, փոքր եւ միջին ձեռնարկատիրութեան, մաքսային, զբօսաշրջութեան եւ այլ ոլորտներում երկկողմ համագործակցութիւնը: Տնտեսական համագործակցութեան հարցերով հայ-լեհական միջկառավարական յանձնաժողովի համատեղ նիստի արդիւնքում նախատեսւում է ստորագրել Հայ-լեհական միջկառավարական յանձնաժողովի կանոնակարգը, Հայ-լեհական միջկառավարական յանձնաժողովի առաջին համատեղ նիստի արձանագրութիւնը, յուշագիր Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ անասնաբուժութեան բնագաւառում համագործակցութեան մասին: Նիստին հաջորդելու է Հայ-լեհական գործարար համաժողովը: Տեղեկանք. Տնտեսական համագործակցութեան հարցերով հայ-լեհական միջկառավարական յանձնաժողովը ձեւաւորուել է համաձայն 2010թ.-ի մարտի 12-ին ստորագրուած «Հայաստանի Հանրապետութեան ըառավարության եւ Լեհաստանի Հանրապետութեան ըառավարության միջեւ տնտեսական համագործակցութեան մասին» համաձայնագրի, որն ուժի մէջ է մտել այս տարուայ յունիսի 16-ից:
  -   Տնտեսութիւն