«iPhone» հեռախօսների յատուկ շարք ի պատիւ արքայական զոյգի


«iPhone» հեռախօսների յատուկ շարք ի պատիւ արքայական զոյգի

  • 09-05-2011 01:02:38   |   |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

«iPhone» ընկերութիւնը թողարկել է թանկարժէք հեռախօսների յատուկ շարք ի պատիւ արքայազն Ուիլիամի եւ Քեյթ Միդլտօնի արքայական հարսանիքի: Շարքում ներկայացուած են «iPhone 4» տեսակի հեռախօսների 3 տարբերակներ տարբեր պատեաններով` պատրաստուած ոսկուց եւ պլատինից: Իւրաքանչիւր տարբերակ զարդարուած է 9 կարատանոց ադամանդներով: Հեռախօսների կողային մասերը զարդարուած են իրար յաջորդող ադամանդներով եւ շափիւղաներով, որոնք յիշեցնում են արքայադուստր Դիանայի ամուսնական մատանին, որը վերջերս փոխանցուեց Քեյթ Միդլտօնին: Հեռախօսների վերին մասում թանկարժէք քարերով պատկերուած է «iPhone» ընկերութեան լոգօտիպը: Թանկարժէք հեռախօսների շարքն արտադրուած է սահմանափակ քանակով` ընդամէնը 50 օրինակ, իսկ հեռախօսների գինը, անկախ պատեանի գոյնից, կը կազմի 33 000-38 000 դոլար:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ