Յունիսի 14-18-ին Հայաստան կայցելի ՄԱԿ-ի Մարդու իրավուքների<br /> պաշտպանների կարգավիճակի մասին յատուկ զեկուցողը<br />


Յունիսի 14-18-ին Հայաստան կայցելի ՄԱԿ-ի Մարդու իրավուքների
պաշտպանների կարգավիճակի մասին յատուկ զեկուցողը

  • 11-06-2010 13:22:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ

ԵՐԵՎԱՆ, 11 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ-ի Մարդու իրավուքների պաշտպանների կարգավիճակի մասին յատուկ զեկուցող Մարգարետ Սեկագգյան յունիսի 14-18-ին կայցելի Հայաստան: Սա 2000թ.-ից ի վեր ՄԱԿ-ի Մարդու իրավուքների խորհրդի ներկայացուցչի առաջին այցն է Հայաստան: «Իմ այցի նպատակն է անկողմնակալ կերպով գնահատել Հայաստանում մարդու իրավուքների պաշտպանութեան վիճակը եւ նախաձեռնել իշխանութիւնների հետ կառուցողական համագործակցութեան գործընթաց»,- ասել է Մ.Սեկագգյան, ով Հայաստան է այցելում կառավարութեան հրաւէրով: Առաջնային տեղեկատուութիւն հաւաքելու համար յատուկ զեկուցողը կհանդիպի պետական պաշտօնեաների, օրենսդրական եւ դատական ճիւղերի ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակութեան եւ մամուլի ներկայացուցիչների, ինչպէս նաեւ ՄԱԿ-ի գործակալութիւնների եւ մարդու իրաւունքներով զբաղուող տարածաշրջանային կազմակերպութիւնների ներկայացուցիչների ու դիւանագիտական կորպուսի հետ: Հայաստանի վերաբերեալ վերջնական զեկոյցը ՄԱԿ-ի Մարդու իրավուքների խորհրդին կներկայացուի 2011թ.-ին:
  -   Մարդու իրաւունքներ