Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչը մասնակցել է Աշխարհի<br /> Միսիոներական Կոնֆերանսի խորհրդաժողովին <br />


Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչը մասնակցել է Աշխարհի
Միսիոներական Կոնֆերանսի խորհրդաժողովին

  • 10-06-2010 13:32:00   |   |  Հասարակութիւն
ԷԴԻՆԲՈՒՐԳ, 10 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 2-6-ին Էդինբուրգում տեղի է ունեցել խորհրդաժողով` նուիրուած Համաշխարհային Միսիոներական Կոնֆերանսի 100-ամեակին: Այս առիթով ամբողջ աշխարհում անցկացուել են գիտաժողովներ, սեմինարներ եւ ծիսակատարութիւններ: Խորհրդաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից եւ Եկեղեցիներից` նախագահութեամբ Քրիստոնեական Միութեան Խրախուսման Պապական Խորհրդից եպիսկոպոս Բրայան Ֆարելի եւ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գլխաւոր քարտուղար Դր. Օլավ Թվեիթի: Խորհրդաժողովին Հայ Առաքելական Եկեղեցին ներկայացնում էր Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան ծայրագոյն վարդապետ Յովհաննիսեանը: Խորհրդաժողովում քննարկուել են հարցեր քրիստոնեական միութեան, մարդու ազատութեան եւ անօրինութիւնների վերաբերեալ: Առաջարկուել է յաջորդ անգամ մասնակիցներ հրաւիրուել հարաւային կիսագնդից, նաեւ կարեւորել է կանանց ու երիտասարդ ներկայացուցիչների մասնակցութիւնը:
  -   Հասարակութիւն