Ինդոնեզիայում աւիաւթարի հետեւանքով 27 մարդ է զոհուել


Ինդոնեզիայում աւիաւթարի հետեւանքով 27 մարդ է զոհուել

  • 08-05-2011 16:42:28   |   |  Միջազգային
Ինդոնեզիայի Տրանսպորտի նախարարութիւնը հաստատել է այն տեղեկութիւնը, որ մարդատար Xian MA60 ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհուել է 27 մարդ: Նախ հայատարարուել է, որ զոհուել է 25 մարդ, բայց յետոյ պարզուել է, որ օդանաւում եղել է 27 մարդ, որոնցից 21-ը ուղեւորներն էին, 6-ը` անձնակազմի անդամներ:Ինչպէս յայտնում է Ռիայ Նովոստին, չինական արտադրութեանXian MA60 ինքնաթիռն ընկել է ծովը վայրէջքից րոպէներ առաջ: Վթարի պատճառը դեռ յայտնի չէ, միայն նշւում է, որ եղանակն այդ ժամանակ անբարենպաստ է եղել:
  -   Միջազգային