Պետերբուրգում իր աշխատանքները կը սկսի XV տնտեսական համաժողովը


Պետերբուրգում իր աշխատանքները կը սկսի XV տնտեսական համաժողովը

  • 08-05-2011 15:17:23   | Ռուսաստան  |  Տնտեսութիւն
Սանկտ-պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատուիենկոն հրահանգ է տուել պատրաստել քաղաքը առաջիկայում կայանալիք Պետերբուգեան համաժողովին: Այս մասին յայտնում է Forbes-ը Սմոլնիի մամլոյ ծառայութեանը յղումով: Նախապատրաստական աշխատանքներում առաջնահերթ պէտք է ապահովուի քաղաքի փողոցների նորոգումն ու մաքրութիւնը, եւ համաժողովի մասնակիցների անվտանգութիւնը, ասել է Մատուիենկոն, ինչպէս նաեւ Հիւսիսային մայրաքաղաքի հիւրանոցների գների վերահսկումը: Նշենք, որ Պետերբուրգեան XV տնտեսական համաժողովը կը կայանայ յունիսի 16-18: Այս տարուայ համաժողովի նշանաբանն է. «Նոր դարաշրջանի առաջնորդները»: Նախնական գնահատականներով, մասնակիցների թիւը կարղ է հասնել 5 հազարի
  -   Տնտեսութիւն