Լիբանանում գումարուել է Համազգային հայ կրթական եւ<br /> մշակոյթային միութեան վեցերորդ պատգամաւորական ժողովը <br />


Լիբանանում գումարուել է Համազգային հայ կրթական եւ
մշակոյթային միութեան վեցերորդ պատգամաւորական ժողովը

  • 25-05-2010 14:54:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԲԵՅՐՈՒԹ, 25 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մայիսի 14-ին, 15-ին եւ 16-ին Լիբանանում գումարուել է Համազգային հայ կրթական եւ մշակոյթային միութեան վեցերորդ պատգամաւորական ժողովը, որին մասնակցել են Միջին Արեւելքի, Եւրոպայի, Ամերիկայի Միացեալ Նահանգների, Աուստրալիայի եւ Հայաստանի Համազգային շրջաններն ու առանձին մասնաճիւղերը, տեղեկացնում է «Ազդակը»: Պատգամաւորական ժողովը լսել է կենտրոնական վարչութեան քառամյա տեղեկագիրը Հայաստանի գրասենեակի, Արսլանեան ճեմարանի, Մարսելի ճեմարանի եւ Սիդնեյի Արշակ եւ Սոֆի Գոլսթոն ճեմարանի, ինչպէս նաեւ «Բագինի» եւ այլոց առաջարկներն ու դրանց հիման վրայ գործունէութեան ուղենիշներ է որդեգրել: Ընդգծվել է Համազգայինի գործունէութեան մէջ երիտասարդությանը ներգրաւելու անհրաժեշտութիւնը: Ժողովը գնահատել է Կենտրոնական վարչութեան աշխատանքը ֆինանսաւորման նոր աղբիւրներ գտնելու եւ ապահովելու ուղղութեամբ: Վերջում ժողովն ընտրել է կենտրոնական վարչութեան նոր կազմ:
  -   Քաղաքական