«Համաոկայ» ատոմակայանի գործունէութեան դադարեցումը չի նշանակում լրիւ հրաժարում միջուկային էներգիայից


«Համաոկայ» ատոմակայանի գործունէութեան դադարեցումը չի նշանակում լրիւ հրաժարում միջուկային էներգիայից

  • 08-05-2011 10:11:54   |   |  Միջազգային
Նախօրէին Ճապոնիայի կառավարութիւնը հաստատեց մի ծրագիր, որով դադարեցրեց Տոկիոյի հարաւում գտնուող «Համաոկայ» էլեկտրակայանի շահագործումը վերջինիս անվտանգութեան համակարգը բարելաւելու նպատակով: ««Համաոկայ» ատոմակայանի գործունէութեան դադարեցման մասին կառավարութեան որոշումը չի նշանակում ամբողջովին հրաժարուել միջուկային էներգիայից: Այս որոշումը պայմանաւորուած է նրանով, որ այս տարածքում` համամատած միւս էլեկտեւակայանների տեղակայման վայրերի հետ, բարձր մագնիտուտով երկրաշարժն աւելի հաւանական է»,- նշել է Ճապոնիայի կառավարութեան ղեկավարի օգնական Գոսի Հոսոնոն: Ըստ սեյսմոլոգների, «Համաոկայ» ատոմակայանի տեղակայման վայրում մօտակայ 30 տարում 8 բալ մագնիտուտով երկրաշարժների հաւանականութիւնը 87% է: «Եթէ այս ատոմակայում ինչ- ինչ պատճառներով վթար տեղի ունենա, ապա այն շատ ծանր հետեւանքներ կ'ունենայ ամբողջ երկրի համար: Հէնց այս պատճառով է, որ իշխանութիւնները չեն թոյլատրել աւելի վաղ ստուգման նպատակով կանգնեցուած 3 -րդ ռէակտորի վերագործարկումը եւ խնդրել են ատոմակայանը շահագործող օերատոր ընկերութեանը դադարեցնել 4րդ եւ 5 -րդ ռէակտորների շահագործումը»,- նշել է Ճապնիայի վարչապետ Նաոտոյ Կանը: «Ատոմային անվտանգութեան ազգային գործակալութեան» փորձագէտները կարծում են, որ «Համաոկան» կը կարողանայ վերսկսել այս երեք ռէակտորների աշխատանքները երկու տարի անց, երբ իր գօտում ափի վրայ 15 մետր բարձրութեամբ ծովապատնէշ կառուցուի, ինչը կը կարողանայ կդիմակայել հզօր ցունամիների, մինչդեռ ատոմակայանի տնօրինութեան կարծիքով սա իրականացնելու համար կը պահանջուի առնուազն երեք տարի: Ճապոնիան այս պահին ունի 54 միջուկային ռէակտորներ, որոնցից 21-ի շահագործումը դադարեցուած են պրոֆիլակտիկայի նպատակով:
  -   Միջազգային