Մադրիդի «Ռէալ» ը Բենզեմային ոչ մի գնով չի վաճառի


Մադրիդի «Ռէալ» ը Բենզեմային ոչ մի գնով չի վաճառի

  • 07-05-2011 16:35:06   |   |  Սպորտ
Ֆրանսիացի ֆուտբոլիստ Կարիմ Բենզեման գոհ չէ Մադրիդում իր զբաղեցրած տեղի համար, բայց ակումբը վճռական է տրամադրուած` շնորհալի յարձակուողին թիմում պահելու հարցում: Ըստ իսպանական Մարկայի` չնայած մի շարք արտասահմանեան ակումբներ հետաքրքրւում են յարձակուողով, Մադրիդի «Ռէալ»-ը կը պահի նրան: Ֆրանսիացին փայլուն մարզավիճակում է 2011 թուականից, սակայն զարմանալիօրէն չի մասնակցել Իսպանիայի Գաւաթի եզրափակչին եւ Բարսելոնայի դէմ Չեմպիոնների Լիգայի խաղերին գլխաւոր մարզիչ Ժոզէ Մոուրինիոյի ցանկութեամբ: Այնուամենայնիւ, Մադրիդեան թիմը շեշտել է , որ ցանկանում է պահել 23-ամեայ յարձակուողին` յաջորդ մրցաշրջանում լաւ խաղ ապահովելու համար: Յիշեցնենք, որ Բենզեման «Ռելաին» է միացել 2009 թուականի ամռանը` Լէոնի «Օլիմպիկից»:
  -   Սպորտ