Հովուապետական այց Ծայրագոյն Արեւելք


Հովուապետական այց Ծայրագոյն Արեւելք

  • 23-09-2014 15:01:30   |   |  Հասարակութիւն

Սեպտեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովուապետական այցով մեկնեց Ծայրագոյն Արեւելք: Այցի ընթացքում Նորին Սրբութիւնը կը լինի Հնդկաստանում, Սինգապուրում եւ Մեանմարի Միութիւնում:
Նորին Սրբութեանն ուղեկցում են Աւստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ, Հնդկաստանի եւ Ծայրագոյն Արեւելքի հայրապետական պատուիրակ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարեանը, Հնդկաստանի հայոց հոգեւոր հովիւ, Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ. Զաւէն աբեղայ Եազիչեանը եւ Մայր Աթոռի Դիւանատան Ներեկեղեցական յարաբերութիւնների գրասենեակի տնօրէն Տ. Պարոյր քահանայ Աւետիսեանը:
 
 
  -   Հասարակութիւն