Բեւեռլի Հիլզում տեղի կունենայ «Փարաջանով-Վարդանով» ամենամեայ<br /> առաջին մրցանակաբաշխությունը<br />


Բեւեռլի Հիլզում տեղի կունենայ «Փարաջանով-Վարդանով» ամենամեայ
առաջին մրցանակաբաշխությունը

  • 15-04-2010 17:45:00   | ԱՄՆ  |  Մշակոյթ
ԲԵՎԵՌԼԻ ՀԻԼԶ, 15 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Արուեստագէտների կեանքում կանանց դերն արժեւորելու նպատակով սահմանուած «Փարաջանով-Վարդանով» մրցանակների առաջին ամենամեայ մրցանակաբաշխությունը տեղի կունենայ ապրիլի 18-ին Բեւեռլի Հիլզում: Այս տարուայ մրցանակակիրներն են կինոռեժիսորներ Սերգեյ Փարաջանովի եւ Միխայիլ Վարդանովի տիկնայք` Սւետլանա Շչերբատյուկը եւ Սւետլանա Մանուչարեանը: Տիկ. Փարաջանովը եւ տիկ. Վարդանովան թիկունք են եղել իրենց ամուսիններին նրանց կեանքի բարդ պահերին եւ նաեւ մեծ դեր են ունեցել այդ փառահեղ կինոնկարների ստեղծման մէջ: Բեւեռլի Հիլզի կինոփառատօնի հիմնադիր Նինո Սիմոնեն նույնպես կպարգեւտրվի «Փարաջանով-Վարդանով» մրցանակով: Մրցանակաբաշխությունից յետոյ Լոս Անջելէսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) «Ջեյմս Բրիջս» թատրոնում կցուցադրուի Վարդանովի «Փարաջանով. վերջին գարունը» վաւերագրական կինոնկարը, որին կյաջորդի դասական համերգ եւ լուսանկարչական ցուցահանդէս: Ինչպէս տեղեկացնում է «Կռունկը», ցուցադրման աջակիցներն են UCLA-ի հայագիտական ծրագիրը, UCLA-ի հայագիտական ուսումնասիրությունների բարեկամներ կազմակերպութիւնը, Եւրոպական եւ եւրասիական ուսումնասիրությունների կենտրոնը:
  -   Մշակոյթ