ԵԱՀԿ երեւանեան գրասենեակի աջակցութեամբ Հայաստանում<br /> անցկացուել է կրոնական հանդուրժողականութեան վերաբերեալ<br /> ուսումնասիրութիւն<br />


ԵԱՀԿ երեւանեան գրասենեակի աջակցութեամբ Հայաստանում
անցկացուել է կրոնական հանդուրժողականութեան վերաբերեալ
ուսումնասիրութիւն

  • 14-04-2010 20:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ապրիլի 14-ին Երեւանում հանրային քննարկման շրջանակներում տեղի ունեցաւ ԵԱՀԿ աջակցութեամբ իրականացուած` Հայաստանում կրոնական հանդուրժողականութեան ուսումնասիրութեան շնորհանդէսը: Պետական մարմինների, մարդու իրաւունքների պաշտպանի ինստիտուտի, կրոնական եւ ազգային փոքրամասնությունների համայնքների եւ հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչները քննարկեցին ուսումնասիրութիւնը, Հայաստանում կրոնական հանդուրժողականութեան եւ կրօնի կամ հաւատքի ազատութեան իրավիճակը եւ մարտահրավերները: Միջոցառման քննարկումների առանցքում էր նաեւ կրօնի կամ հաւատքի ազատութիւնը կարգաւորող օրէնսդրութեան եւ ոլորտի խնդիրները, առաջարկուած օրենսդրական փոփոխութիւնները: «Կրոնական հանդուրժողականությունը Հայաստանում» ուսումնսիրությունը իրականացուել է 2009թ. «Համագործակցութիւն յանուն ժողովրդավարութեան» հասարակական կազմակերպութեան կողմից` ԵԱՀԿ երեւանեան գրասենեակի աջակցութեամբ: Զեկոյցը ներառում է հարցազրույցներ, համապատասխանաբար մամուլի, յոդուածների եւ ուսումնսիրությունների երկրորդական վերլուծութիւն, օրենդրության վերլուծութիւն եւ առաջարկներ պետական մարմիններին: «Այս քննարկումները լաւ հնարաւորութիւն են ուժեղացնելու երկխօսութիւնը եւ գործակցութիւնը զանազան մշակոյթային եւ դաւանանքի համայնքների միջեւ, ինչպէս նաեւ իշխանութիւնների հետ` համատեղ արձագանքելու կրօնի կամ հաւատքի ազատութեան եւ մարդու իրաւունքների պաշտպանութեան խնդիրներին: Մենք կշարունակենք խրակուսել հանդուրժողականությունը եւ փոխվստահությունը, որ նաեւ 2010թ. Ղազախստանի նախագահութեան առաջնահերթություններից են», - ասաց ԵԱՀԿ երեւանեան գրսաենյակի ղեկավարի ժամանակաւոր պաշտօնակատար Քարել Հոֆսթրան: «Համագործակցութիւն յանուն ժողովրդավարութեան» հասարակական կազմակերպութեան նախագահ Ստեփան Դանիելեանը յաւելեց. «Յուսով ենք, որ զեկոյցում ամփոփուած անհանդուրժողականության եւ խտրականութեան դէպքերի դիտորդման արդիւնքները, ինչպէս նաեւ իրավիճակի եւ օրէնսդրութեան վերլուծութիւնը օգտակար կլինեն` համապատասխանեցնելու օրէնքը միջազգային չափանիշներին եւ խթանելլու կրօնի եւ հաւատքի ազատութիւնը Հայաստանում»:
  -   Հասարակութիւն