Ըստ ՀՀ վարաչապետի, հայ-թուրքմենական բարիդրացիական քաղաքական<br /> յարաբերութիւնները պահանջում են նաեւ տնտեսական հիմք<br />


Ըստ ՀՀ վարաչապետի, հայ-թուրքմենական բարիդրացիական քաղաքական
յարաբերութիւնները պահանջում են նաեւ տնտեսական հիմք

  • 08-04-2010 14:48:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանը ապրիլի 8-ին ներկայ է գտնուել Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ տնտեսական համագործակցութեան միջկառավարական յանձնաժողովի երկրորդ նիստի շրջանակներում կազմակերպուած ցուցահանդէս-վաճառքի բացման արարողութեանը: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, մինչ այդ վարչապետը առանձնազրոյց է ունեցել հայ-թուրքմենական տնտեսական համագործակցութեան միջկառավարական յանձնաժողովի համանախագահ Խըդըր Սափարալիեւի հետ: Իր ողջոյնի խօսքում Տ.Սարգսեանը մասնաւորապէս նշել է. «Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում մեր փոխհարաբերությունները դինամիկ զարգանում են: Դրանք հիմնուած են աւանդոյթների վրայ, որոնք մենք պարտաւոր ենք պահպանել, զարգացնել եւ խորացնել: Դրան նպաստում է նաեւ միջկառավարական յանձնաժողովի նիստը, որը մենք անցկացնում ենք Երեւանում, ինչպէս նաեւ այսօրուայ ցուցահանդէսի բացումը: Դա հնարաւորութիւն է, որպէսզի հայ սպառողը եւս ծանոթանա այն ապրանքներին, որոնք այսօր լայն տարածում ունեն ողջ աշխարհում եւ որոնք արտահանում են մեր թուրքմեն բարեկամները: Վերջին տարիներին Թուրքմենստանի տնտեսութիւնը զարգանում է բաւական բարձր տեմպերով, եւ նկատւում է կայուն աճ, յատկապէս թեթեւ եւ տեքստիլ արդյունաբերությունում: Այդ փորձն, իհարկէ, հետաքրքիր է մեզ համար: Նաեւ շատ կարեւոր է հասկանալ` ինչպիսի ապրանքներ, ինչպիսի որակ են ապահովում այդ ձեռնարկութիւնները: Այստեղ փոխադարձ շահագրգռվածութիւն կայ: Մենք պարոն Սափարալիեւի հետ քննարկել ենք հարցեր, որոնք կարող են փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնել: Արձանագրեցինք նաեւ, որ ակնյայտ է, որ բարիդրացիական քաղաքական յարաբերութիւնները, որոնք ձեւաւորուել են մեր երկրների միջեւ, պահանջում են նաեւ տնտեսական հիմք, տնտեսական ամրապնդում: Այստեղ գոյութիւն ունի բաւականին լուրջ չօգտագործուած ներուժ, եւ մեր կառավարութիւնները պէտք է գործադրեն բոլոր անհրաժեշտ ջանքերը, որպէսզի տնտեսական փոխհարաբերությունները մեր երկրների միջեւ խորանան եւ ընդլայնվեն: Դրա վառ վկայութիւնն այսօրուայ ցուցահանդեսն է, որտեղ կարելի է տեսնել ապրանքների մի ամբողջ հաւաքածոյ, որոնք կարող են փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնել»: Տ.Սարգսեանը վստահութիւն է յայտնել, որ այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք կբերուեն միջկառավարական յանձնաժողովի նիստի շրջանակներում, կնպաստեն երկու երկրների բարեկամական յարաբերութիւնների ամրապնդմանը»:
  -   Տնտեսութիւն