«Զօրական» համոյթն արժանացել է «Վիւատ Պաբեդայ» զինուորական երգի փառատօնի գլխաւոր մրցանակին


«Զօրական» համոյթն արժանացել է «Վիւատ Պաբեդայ» զինուորական երգի փառատօնի գլխաւոր մրցանակին

  • 06-05-2011 19:02:36   | Հայաստան  |  Մշակոյթ
ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան «Զօրական» երգի համոյթն արժանացել է «Վիւատ Պաբեդայ» զինուորական երգի փառատօնի գլխաւոր մրցանակին Ապրիլի 28-ից մայիսի 2-ը Մոսկուայի Զելենոգրադ քաղաքում տեղի է ունեցել «Վիւատ Պոբեդայ» խորագրով ամենամեայ զինուորական երգի փառատօնը, որի գլխաւոր մրցանակին այս տարի արժանացել է ՀՀ պաշտպանութեան նախարութեան «Զօրական» երգի համոյթը: Արդէն 12-րդ անգամ է, ինչ ԱՊՀ երկրների զինուորական երգչախմբերի միջեւ անցկացւում է զինուորական երգի «Վիւատ Պոբեդայ» փառատօնը: Հայաստանը նախկինում այս միջոցառմանը մասնակցել է 8 անգամ եւ ամէն անգամ էլ արժանացել է մրցանակային տեղերի: Այս տարի փառատօնը նուիրուած էր Մոսկուայի պաշտպանութեան 70-ամեակին: Ստուգատեսին մասնակցել են 24 համոյթներ ԱՊՀ բոլոր երկրներից:
  -   Մշակոյթ