Իրո՞ք Թուրքիայի դեսպանն աշխատանքներ է տարել Ցեղասպանութեան<br /> բանաձեւի անցկացման համար<br />


Իրո՞ք Թուրքիայի դեսպանն աշխատանքներ է տարել Ցեղասպանութեան
բանաձեւի անցկացման համար

  • 24-03-2010 20:30:00   | ԱՄՆ  |  Յօդուածներ
Ամէն օր հազարաւոր յօդուածներ են տեղադրվում համացանցում, սակայն դրանցից շատ քչերն են մեզ ապշեցնում: Նախորդ շաբաթ մի ցնցող լուր հայտնաբերեցի, որը տեղադրուած էր թուրքական լուրերի խոշորագոյն "Turkish Forum" կայքէջում, հետեւեալ վերնագրով` "Սիեռա Լեոնեում մոռացուած դեսպանը Հայոց ցեղասպանութեան բանաձեւն օգտագործում է իր խնդիրները լուծելու համար": Ձեր ուշադրութեանն եմ ներկայացնում այդ անհաւատալի յօդուածի թարգմանությունը. "Վերջին տարիներին մի շարք երկրների խորհրդարաններում բանաձեւեր են ընդունուել Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ, եւ որին ի պատասխան Թուրքիան հետ է կանչել իր դեսպաններին այդ երկրներից: Պարզուել է, որ որոշ պատեհապաշտ դեսպաններ չարաշահել են իրենց պաշտօնական դիրքը` ստեղծուած իրավիճակից օգուտ քաղելու նպատակով: «Համաձայն արտգործնախարարութեան այս առաւօտ տարածած հաղորդագրութեան, վերջին տասներկու տարիներին Սիեռա Լեոնեում Թուրքիայի դեսպանի պաշտօնը զբաղեցրած Օրհան Էմին Թուրքոնեն պաշտօնանկ է արուել` այդ երկրի խորհրդարանում Հայոց ցեղասպանութեան բանաձեւի անցկացման օգտին աշխատանքներ տանելու համար: Այսօր առաւօտեան տեղի ունեցած մամլոյ ասուլիսի ժամանակ արտգործնախարարի առաջին տեղակալ Էրզին Օզբուքին պարզաբանեց. "Վերջերս մեր ուշադրութիւնը գրաւեց այն փաստը, որ Չադի, Էրիտրեայի եւ Ջիբութիի խորհրդարանների օրակարգերում յայտնուել էր այսպէս կոչուած Հայոց ցեղասպանութեան օրինագիծը: Իսկ երբ տեսանք, որ այն միաձայն ընդունուել է Սիեռա Լեոնեի խորհրդարանում, ապա սկսեցինք կասկածել, որ այստեղ ինչ-որ բան այն չէ, ուստի քննչական յանձնաժողով ստեղծեցինք, որն էլ որոշ հետաքրքիր, սակայն մտահոգիչ տեղեկութիւններ բացայայտեց այդ հարցի առիթով»: «Մենք համոզուեցինք, որ դեսպան Թուրքոնեն լոբբիստական գործունէութիւն է ծավալել Հայոց ցեղասպանութեան օրինագծի օգտին»: Օզբուքին ընդգծեց. «Իհարկէ, սա չի կարող արդարացուել, սակայն արտգործնախարարությունը եւս իր մեղքի բաժինն ունի այս հարցում: Այս մարդը լքված եւ մոռացուած էր հեռու գտնուող երկրում: Նա այդ միտքը հղացավ այն բանից յետոյ, երբ այլ երկրներում Ցեղասպանութեան բանաձեւի ընդունմանը հետեւեց թուրք դեսպանների յետկանչը. տասներկու տարին բաւականին երկար ժամանակ է»,- խոստովանեց Օզբուքին: «Այնուհետեւ Օզբուքին մանրամասներ ներկայացրեց Սիեռա Լեոնեում Հայոց ցեղասպանութեան իրազեկման ուղղութեամբ դեսպան Թուրքոնեի անհաւատալի գործունէութեան մասին: Օզբուքին ասաց, որ ամէն անգամ սրճարան այցելելիս, նա facebook-ում կգրէր. «Մենք հայերին կոտորել ենք այսպիսի նողկալի ձեւով»: Նա բարմեններին պատմում էր. «Միայն իմ պապը 100-150 հայ է սպանել, որոնց ոսկորները թաղված են մեր տան նկուղում»: Դեսպանն այսպիսի կեղծիքներ ու ստեր էր հորինում ու դուրս տալիս այն` ինչ խելքին փչեր: Սիեռա Լեոնեն փոքր երկիր է, եւ խօսքերն էլ արագ տարածվեցին: Այնտեղ ոչ ոք երբեք չէր լսել Հայաստանի կամ Թուրքիայի մասին, սակայն մէկ ամսուայ ընթացքում ողջ երկիրն իրազեկուած էր այս խնդրի մասին: Մարդիկ պարում էին փողոցներում, երբ իմացել էին, որ Ցեղասպանութիւնը ճանաչուել է: Այսպէս չպէտք է լիներ, սակայն դժբախտաբար դա տեղի ունեցաւ: «Օզբուքին պարզաբանեց, որ այս բացայայտումից յետոյ թուրքական կառավարութիւնը սկսեց աւելի մեծ ուշադրութիւն դարձնել տարբեր խորհրդարանների օրակարգերին: Յետագայում այսպիսի իրավիճակներից խուսափելու նպատակով եւ դեսպանների հետկանչի փոխարէն «այժմ քննարկւում է առեւտրային յարաբերութիւնների խզման հնարաւորութիւնը, մինչեւ խորհրդարանների օրակարգերից բանաձեւի դուրս բերումը»: Չնայած յօդուածը շատ հեռու էր իրական լինելուց, սակայն մանրամասնությունների եւ յատուկ անունների առատութիւնը համոզեց բազմաթիւ թուրքական կայքէջերի, որ այն տեղադրեն, առանց գիտակցելու, որ դա կեղծիք է: Երբ «Turkish Forum»-ն իմացաւ, որ Թուրքիան Սիեռա Լեոնեում դեսպանատուն չունի, իսկոյն ջնջեց կեղծ լուրն իր կայքէջից: Իրականութեանը չէր համապատասխանում նաեւ վերջերս Չադի, Ջիբութիի եւ Էրիտրեայի խորհրդարաններում Հայոց ցեղասպանութեան բանաձեւի քննարկման մասին լուրը: Յայտնի չէ, թէ ով է հնարել այսպիսի խնամքով մշակուած յօրինուածք: Հաշուի առնելով Թուրքիայում վարչապետ Էրդողանի հասցէին վերջին շաբաթների ընթացքում հնչող մեծածաւալ քննադատությունը, հեղինակը կարող էր մի դժգոհ թուրք լինել' հումորի մեծ զգացումով, ով որոշել էր կծու հեգնանքներ տեղալ իր դոնկիխոտյան ղեկավարի հասցէին: Յօդուածն ուղեկցւում էր հաւաստի թուացող մի լուսանկարով, որտեղ աֆրիկեան երեք պաշտոնեաներ պատկերուած էին ոչ-աֆրիկեան արտաքինով անձնաւորութեան հետ միասին' ստորագրման արարողութեան ժամանակ: Լուսանկարը խաբուսիկ տպաւորութիւն էր ստեղծում, որ վերջինը Սիեռա Լեոնեում Թուրքիայի դեսպանն է: Ամէնեւին էլ զարմանալի չէ, որ թուրքական մի շարք կայքէջեր կուլ տվեցին այս խայծը, քանի որ Թուրքիայի կառավարութիւնն աւանդոյթ է դարձրել իր դեսպանների յետկանչը Ֆրանսիայից, Կանադայից, Միացեալ Նահանգներից եւ այլ երկրներից` Հայոց ցեղասպանութեան ճանաչման պատճառով: Վաշինգտոնում Թուրքիայի նորանշանակ դեսպան Նամիկ Թանը հետ կանչվեց մարտի 4-ին, երբ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը հաւանութիւն տվեց Հայոց ցեղասպանութեան բանաձեւին: Յհայտարարեցին, որ նա Անկարայում կարող է մնալ մինչեւ Ապրիլի 24-ի վերջը: Սա հոյակապ լուր է ամերիկահայ քաղաքական գործիչների համար, քանզի նրանք կարող են քարոզարշավ ծավալել Կոնգրեսում` առանց թուրք դեսպանի կողմից որեւէ դիմադրութեան հանդիպելու` Ապրիլի 24-ին նախորդող այս վճռական շաբաթների ընթացքում, երբ նա պէտք է գտնուէր Վաշինգտոնում, փորձելով խոչընդոտել Ցեղասպանութեան բանաձեւը Ներկայացուցիչների պալատում եւ համոզեր նախագահ Օբամային չհիշատակել Հայոց ցեղասպանութիւնն իր տարեկան յայտարարութեյան մէջ: Որքան մեզ յայտնի է, դեսպան Թանը Կոնգրեսում քարոզարշավ չի իրականացրել Հայոց ցեղասպանութեան բանաձեւի անցկացման օգտին, ինչպէս դա արել էր մտացածին դեսպանը Սիեռա Լեոնեում' ընտանիքի եւ ընկերների հետ տանը երկարատեւ արձակուրդ անցկացնելու նպատակով: Սակայն, դատելով վարչապետ Էրդողանի վերջին ինքնակործան յայտարարութիւններից, իսկապէս ճշմարտութիւնն աւելի տարօրինակ է, քան հորինուածքը: Յարութ Սասունեան «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Թարգմ. Ռ.Աւագեանի
  -   Յօդուածներ