Կանանց միջազգային օրուայ առթիւ ՄԱԿ-ի գրասենեակում բացուել է<br /> Երեւանի գեղարուեստի ակադեմիայի ուսանողների աշխատանքների<br /> ցուցահանդէսը<br />


Կանանց միջազգային օրուայ առթիւ ՄԱԿ-ի գրասենեակում բացուել է
Երեւանի գեղարուեստի ակադեմիայի ուսանողների աշխատանքների
ցուցահանդէսը

  • 05-03-2010 15:00:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ-ի հայաստանեան գրասենեակում մարտի 5-ին բացուել է Երեւանի գեղարուեստի պետական ակադեմիայի ուսանողների աշխատանքների ցուցահանդէսը: Այն կազմակերպուել է ՄԱԿ-ի գրասենեակի աջակցութեամբ եւ նուիրուած է Կանանց միջազգային օրուան: Ցուցահանդէսում ներկայացուած են աւելի քան 100 աշխատանքներ` գեղանկար, գծանկար, բատիկա, գոբելեն եւ խեցեղէն: Ըստ ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտօնակատար Մարիա Դոցենկոյի, ցուցադրուած գործերը ընդգծում են այն փաստը, թէ ինչպէս է այժմեան երիտասարդ սերունդը հասկանում կանանց հզօրացման, հաւասար իրաւունքների ու բոլորի համար հաւասար հնարաւորութիւնների խնդիրը: «ՄԱԿ-ի գրասենեակում իրենց աշխատանքները ցուցադրելու այս նախաձեռնութիւնը մեծ հնարաւորութիւն է երիտասարդ նկարիչների համար: Այն ոչ միայն խրախուսում, այլ հզօրացնում է նրանց: Սա նրանց համար նաեւ ՄԱԿ-ի արժէքների մասին աւելի շատ տեղեկանալու միջոց է»,- ասել է Երեւանի գեղարուեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը:
  -   Մշակոյթ