Քննարկուել են հայ-էմիրաթական միջկառավարական յանձնաժողովի<br /> անդրանիկ նիստը գումարելու հնարաւորութիւնները<br />


Քննարկուել են հայ-էմիրաթական միջկառավարական յանձնաժողովի
անդրանիկ նիստը գումարելու հնարաւորութիւնները

  • 01-03-2010 20:40:00   |   |  Տնտեսութիւն
ԱԲՈՒ ԴԱԲԻ, 1 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Վահագն Մելիքեանը մարտի 1-ին հանդիպումներ է ունեցել ԱՄԷ արտաքին առեւտրի նախարար Շեյխա Լուբնա ալ-Կասիմիի եւ Աբու Դաբիի Զարգացման հիմնադրամի գործադիր տնօրէն Մուհամմադ ալ-Սուվեյդիի հետ` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գեւորգեանի շնորհակալական նամակ-հրաւէրները փոխանցելու նպատակով: Շեյխա Լուբնայի հետ հանդիպման ընթացքում քննարկուել են երկկողմ առեւտրատնտեսական յարաբերութիւնների վերջին զարգացումները, հայ-էմիրաթական միջկառավարական յանձնաժողովի անդրանիկ նիստը գումարելու հնարաւորութիւնները եւ տնտեսական բնոյթի երկկողմ այլ հարցեր: Աբու Դաբիի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրէնի հետ կայացած հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է հիմնադրամի հետ համագործակցութիւնն առաւել խորացնելու անհրաժեշտութիւնը: Յատկապէս շեշտադրումը կատարուել է մասնաւոր սեկտորի հետ համատեղ ծրագրերի իրականացման եւ ուղղակի ներդրումային ծրագրերին մասնակցութեան վրայ:
  -   Տնտեսութիւն