Երուսաղեմի Հայոց Պատրիարք Թորգոմ Մանուկեանը Ամենայն Հայոց<br /> Կաթողիկոսի եւ ՀՀ կողմից պարգեւատրուել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց»<br /> շքանշանով<br />


Երուսաղեմի Հայոց Պատրիարք Թորգոմ Մանուկեանը Ամենայն Հայոց
Կաթողիկոսի եւ ՀՀ կողմից պարգեւատրուել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց»
շքանշանով

  • 23-02-2010 17:30:00   |   |  Հասարակութիւն
ԵՐՈՒՍԱՂԵՄ, 23 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Փետրուարի 15-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը գտնուել է Երուսաղեմում, որտեղ նա Երուսաղեմի Հայոց Պատրիարք ամենապատիւ Տեր Թորգոմ Մանուկեանին շնորհել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը: Ինչպէս տեղեկացնում են Հայ Առաքելական եկեկեղեց ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդարանից, Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցել են Արարատեան հայրապետական թեմի առաջնորդ Նաւասարդ արքեպիսկոպոս Կճոյեանը եւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիւանապետ` Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը: ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Խաժակ Պարսամեանը եւ միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի պատասխքանատու արքեպիսկոպոս Վիգէն Այկազեանը հրաւիրուել էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից` այդ արարողութեանը ներկայ գտնուելու համար: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը պարգեւատրել է Երուսաղեմի Հայոց Պատրիարք Թորգոմ Մանուկեանին «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով նրա` Պատրիարքական աթոռին գտնուելու 20-րդ տարելիցի կապակցութեամբ եւ Հայկական եկեղեցուն եւ հայ ժողովրդին նուիրուածութեան համար: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն իր խօսքում նշել է. «Մենք եկել ենք այս սուրբ քաղաքը նշելու Երուսաղեմի Հայոց Պատրիարք Թորգոմ Մանուկեանի` Պատրիարքութեան աթոռին գտնուելու 20-րդ տարուայ կապակցութեամբ եւ նաեւ մեծարել նրա 91-ամեայ տարեդարձը»: Իր խօսքի վերջում նրանք աղօթել են այդ տարածաշրջանի եւ ամբողջ աշխարհի խաղաղութեան համար:
  -   Հասարակութիւն