ՎԶԵԲ-ի մասնագէտները Հայաստանի համար 2010թ.-ին կանխատեսում<br /> են 2 տոկոսանոց տնտեսական աճ<br />


ՎԶԵԲ-ի մասնագէտները Հայաստանի համար 2010թ.-ին կանխատեսում
են 2 տոկոսանոց տնտեսական աճ

  • 16-02-2010 20:50:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկի մասնագէտները անցումային փուլում գտնուող երկրների համար 2010թ.-ին միջինը 3,3 տոկոս տնտեսական աճ են կանխատեսում: Ինչպէս փետրուարի 16-ի ասուլիսում նշեց ՎԶԵԲ-ի գլխաւոր տնտեսագէտ Ելենա Շվեյգերը, Հայաստանի համար կանխատեսւում է մօտ 2 տոկոսանոց տնտեսական աճ: Ըստ նրա, դանդաղ կվերականգնուի շինարարութեան ոլորտը, հայկական արտադրանքի նկատմամբ պահանջարկի մեծացմամբ պայմանաւորուած կարձանագրվի արտահանման աճ: Ե.Շվեյգերի խօսքերով, երկրի բանկային համակարգի շնորհիւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի առաջին փուլը չի հարուածել Հայաստանին, սակայն ճգնաժամի բացասական հետեւանքները յետագայում են զգացվել: Ըստ նրա, տնտեսութեան հիմնական աճն ապահովող շինարարութեան ոլորտում արձանագրուել է 36,4 տոկոս անկում, կտրուկ նուազեցին մասնաւոր տրանսֆերտները: Ե.Շվեյգերը նշեց նաեւ, որ տարածաշրջանի երկրներում տնտեսական միջին անկումը կազմել է 6,1 տոկոս: Ըստ նրա, Հայաստանն այն 5 երկրների թւում է, որտեղ երկնիշ անկում է արձանագրուել: ՎԶԵԲ-ի ներկայացուցիչ Ֆրեկլին Սթիվզի խօսքերով, ճգնաժամի պայմաններում անցումային փուլում գտնուող երկրներում բարեփոխումներ իրականացնելն աւելի դժուվար եղավ, քանի որ հիմնականում տուժեց բարեփոխումների շարժառիթ հանդիսացող միջին խաւը, բարձրացաւ գործազրկութեան մակարդակը: Մասնագէտների կարծիքով, ճգնաժամը յաղթահարելու լաւագոյն միջոցը բիզնես միջավայրի բարելաւումն է, ինչը պէտք է իրականացուի կառավարութեան ջանքերով: Ըստ նրանց, չնայած Հայաստանի արտաքին պարտքի միջոցների մեծ մասն արտօնեալ է, սակայն 2013թ.-ից պարտքի մարման խնդիր կառաջանայ: Ըստ ՎԶԵԲ-ի, արտաքին պարտքի պատշաճ սպասարկման ճանապարհներից է երկրում տնտեսական աճի ապահովումը:
  -   Տնտեսութիւն