Մայր Տաճարի երգչախումբը կմասնակցի Մոսկուայում անցկացուող հոգեւոր երգի փառատօնին<br />


Մայր Տաճարի երգչախումբը կմասնակցի Մոսկուայում անցկացուող հոգեւոր երգի փառատօնին

  • 12-01-2011 19:16:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԷՋՄԻԱԾԻՆ, 12 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուս Ուղղափառ Եկեղեցու հրաւէրով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի երգչախումբը` գլխաւորութեամբ Մայր Աթոռի լուսարարապետի պաշտօնակատար Տ. Յովնան վարդապետ Յակոբեանի եւ խմբավար Ռուբէն Շարբաթեանի, յունվարի 13-ին կմեկնի Մոսկուա: Երգչախումբը մասնակցելու է յունվարի 9-23-ին Մոսկուայի երաժշտութեան միջազգային տանը անցկացուող հոգեւոր երաժշտութեան Ս. Ծննդեան առաջին փառատօնին` կազմակերպուած Մոսկուայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա-ի օրհնութեամբ: Ըստ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատուական համակարգի հաղորդագրութեան, Մայր Տաճարի երգչախումբը հայ հոգեւոր երգերի ու շարականների կատարումներով ելոյթ կունենայ յունվարի 14-ին: Փառատօնին մասնակցում են նաեւ խմբեր Մեծ Բրիտանիայից եւ Սերբիայից:
  -   Մշակոյթ