Յիսուս Քրիստոսի Անուանակոչութեան տօն


Յիսուս Քրիստոսի Անուանակոչութեան տօն

  • 12-01-2011 12:09:54   | Հայաստան  |  Հասարակութիւն
Ամէն տարի յունուարի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Յիսուս Քրիստոսի Անուանակոչութեան տօնը: Այդ օրը բոլոր եկեղեցիներում առաւօտեան մատուցւումէ Սուրբ Պատարագ: Ըստ հրէական օրէնքի` ծննդեան 8-րդ օրը Յիսուս, ինչպէս նորածին ամէն մի արու զաւակ, թլփատուեց եւ անուանակոչուեց: Այդ մասին վկայում է Ղուկաս Աւետարանիչը. ,եւ երբ ութ օրերը լրացան, եւ նա թլփատուեց, նրա անունը Յիսուս դրուեց, ինչպէս հրեշտակի կողմից կոչուել էր, երբ դեռ չէր յղացուել մօր որովայնումէ (Ղուկ. 2:21): Յիսուս եբրայերէն բառ է, որ նշանակում է Փրկիչ: Գաբրիէլ հրեշտակը, Աստուածամօրն աւետելով Աստծոյ Որդու ծննդեան մասին, Յիսուս անունն է յիշատակել: Այս մասին կրկին վկայում է նոյն Աւետարանիչը. ,եւ ահա դու կը հղիանաս եւ կը ծնես մի որդի եւ նրա անունը Յիսուս կը դնեսէ (Ղուկ. 1:31): Յիսուս անուանը զուգահեռ Փրկչին տրւում է նաեւ Քրիստոս անունը: Այն յունարէն բառ է, որ նշանակում է Օծեալ եւ համապատասխանում է եբրայերէնի Մեսիային: Արարատեան Հայրապետական թեմի Մամլոյ դիւան
  -   Հասարակութիւն