Մենք կարող ենք հասնել յաղթանակի միասին եւ սեփական ուժերով,- յայտարարում է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը<br />


Մենք կարող ենք հասնել յաղթանակի միասին եւ սեփական ուժերով,- յայտարարում է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը

  • 30-12-2010 17:04:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը շնորհաւորել է համայն հայութեանը` Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տոների կապակցութեամբ: «Թող 2011 թուվականը դառնայ հայ ժողովրդի համար արդարութեան, ազատութեան եւ արժանապատվության յաղթանակի սկիզբը: Թող անցեալում մնան կեղծիքի, վախի եւ բռնապետութեան տարիները: Շնորհաւորում ենք նաեւ քաղբանտարկյալներ Սասուն Միքայելեանի, Նիկոլ Փաշինյանի, Վահագն Չախալյանի եւ հայ ժողովրդի լաւագոյն այն զավակների տոները, որոնք առ այսօր գտնւում են անազատութեան մէջ: Մենք կարող ենք հասնել յաղթանակի միասին եւ սեփական ուժերով, ինչպէս հազարամեակների ընթացքում միշտ եղել է մեր պատմութեան մէջ` Հայկի առասպելական ժամանակներից մինչեւ Սարդարապատի եւ Արցախի հերոսամարտերը: Հայաստանի Հանրապետութիւնում, Արցախում, Ջավախքում եւ համայն աշխարհում բնակուող հայերին մաղթում ենք երջանկություն, միաբանութիւն, արժանապատվություն եւ ոգու կորով»,- ասուած է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի յայտարարութիւնում:
  -   Քաղաքական