Հայաստանի ներկայացուցիչը Ադդրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերեալ նամակ է յղել ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղարին<br />


Հայաստանի ներկայացուցիչը Ադդրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերեալ նամակ է յղել ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղարին

  • 30-12-2010 15:28:00   | ԱՄՆ  |  Քաղաքական
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչութեան կողմից ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղարին հասցէագրուած նամակով դեկտեմբերի 30-ին տարածուել է ՀՀ-ի կողմից տրամադրուած տեղեկատուութիւնը` նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատուածում Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական շփման գծում զինադադարի խախտման դէպքերի մասին: Նամակում մասնաւորապէս նշւում է, որ Ադրբեջանը շարունակաբար չարաշահում է ՄԱԿ-ին իր անդամակցութեան հանգամանքը` առիթը բաց չթողնելով անամօթաբար վարկաբեկել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը: Հակառակ Մինսկի խմբում ընթացող բանակցութիւնների ոգուն եւ հակառակ ՄԱԿ-ի կանոնադրութեան եւ Հելսինկեան եզրափակիչ ակտի, ադրբեջանական կառավարութիւնը` յանձինս նախագահի եւ նրա զանազան ներկայացուցիչների, արդէն երկար ժամանակ է իրականացնում է այլատեացութեան լայնածաւալ քարօզչական արշաւ Հայաստանի եւ համայն հայութեան դէմ, որով ստեղծում են լուրջ սպառնալիք տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան համար: Հայաստանը, ինչպէս եւ Մինսկի խմբի համանախագահները, մտահոգութիվւն է հայտում 2010 թուականի ընթացքում շփման գծի երկայնքով ադրբեջանական սահմանախախտումների քանակի աճի եւ հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերեալ, որոնց արդիւնքում բոլոր կողմերից եղել են զոհեր: Ադրբեջանը շարունակում է մերժել Մինսկի խմբի համանախագահների եւ ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղարի կոչերը` շփման գծից դիպուկահարների հեռացման մասին, որոնցից վերջինը հնչել է 2010 թուականի դեկտեմբերի 1-ին, Աստանայում` ԵԱՀԿ-ի գագաթաժողովի շրջանակներում: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, նամակը եւ կից նիւթերը տարածուել են որպէս ՄԱԿ-ի Անվտանգութեան Խորհրդի եւ Գլխաւոր Ասամբլէայի փաստաթուղթ:
  -   Քաղաքական