«տաթեւեր» ճոպանուղին 7 օր չի գործի<br />


«տաթեւեր» ճոպանուղին 7 օր չի գործի

  • 28-12-2010 18:06:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հալիձորից Տաթեւ տանող «տաթեւեր» ճոպանուղու աշխատանքների համապատասխանութիւնը ընդունուած չափանիշներին ստուգելու նպատակով, նաեւ օգտվելով առիթից, որ զբօսաշրջութեան պիկային սեզոն չէ, որոշուել է 2010 թուականի դեկտեմբերի 30-ից մինչեւ 2011 թուականի յունվարի 5-ը դադարեցնել ճոպանուղու աշխատանքները: Ըստ Հայաստանի ազգային մրցունակութեան հիմնադրամի հաղոդագրութեան, «տաթեւեր» ճոպանուղին հանրային գործարկումից (հոկտեմբերի 23) մինչեւ օրս սպասարկել է 8800 այցելուի, որից մօտ 30 տոկոսը հարակից գիւղերի բնակիչներ են:
  -   Տնտեսութիւն