Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը նշանակվել է Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ


Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը նշանակվել է Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ

  • 30-03-2015 17:39:09   |   |  Հասարակութիւն

Տ. Մարկոս եպիսկոպոս Յովհաննիսեանը նշանակուել է
Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ
 
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինութեամբ Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Յովհաննիսեանն ազատուել է Գեղարքունեաց թեմի առաջնորդի պաշտօնից եւ նշանակուել Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ:
 
 
Տ. Մարկոս եպիսկոպոս Յովհաննիսեան
(կենսագրութիւն)
 
Ծնուել է 1973 թ. Անիի շրջանի Բարձրաշէն գիւղում:
1990 թ. աւարտել է Էջմիածնի թիւ 5 միջնակարգ դպրոցը: 
1990-1996 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգեւոր ճեմարանում: 
1996 թ. ծառայութեան է նշանակուել «Ալէք եւ Մարի Մանուկեան» գանձատանը:
1996 թ. ձեռնադրուել է սարկաւագ ձեռամբ Գերաշնորհ Տ. Անանիա եպիսկոպոս Արաբաջեանի:
1998-2000 թթ. որպէս հոգեւոր սպասաւոր ծառայել է Ազգային բանակում:
2000թ. փետրուարի 29-ին ձեռնադրուել է կուսակրօն քահանայ ձեռամբ Գերաշնորհ Տ. Շահէ արքեպիսկոպոս Աճեմեանի:
2000-2001 թթ. վարել է Մայր Աթոռի պարէտի պաշտօնը:
2001-2002 թթ. սպասաւորել է Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմում որպէս առաջնորդի օգնական, այնուհետեւ նշանակուել է Ռիգայի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու հոգեւոր հովիւ:
2003 թ. ընդունուել է Մոսկուայի Ս. Տիխոնի անուան Աստուածաբանական ինստիտուտի ասպիրանտուրա:
2005 թ. պաշտպանել է վարդապետական թեզ «Վիմագիր արձանագրութիւնները եկեղեցագիտական տեսանկիւնով» թեմայով եւ ստացել մասնաւոր վարդապետութեան աստիճան:
2005 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինութեամբ նշանակուել է Գեղարքունեաց թեմի առաջնորդական տեղապահ:
2006 թ. նոյեմբերի 19-ին ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծուել է եպիսկոպոս եւ շարունակել ծառայութիւնը Գեղարքունեաց թեմում իբրեւ առաջնորդ:
2008 թ. առ այսօր Համաշխարհային եւ աւանդական կրօնների առաջնորդների համագումարի (Աստանայ, Ղազախստան) կազմ. կոմիտէի մշտական անդամ է:
2009 թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հրամանագրով նշանակուել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ:
2009 թ. առ այսօր Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանեան Կլոր Սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: 
###
 
  -   Հասարակութիւն