ՀԱԿ-ի համար անհասկանալի է մարդու իրաւունքների պաշտպանութեան առաքելութիւն ունեցող միջազգային կառոյցների ներկայիս վարքագիծը<br />


ՀԱԿ-ի համար անհասկանալի է մարդու իրաւունքների պաշտպանութեան առաքելութիւն ունեցող միջազգային կառոյցների ներկայիս վարքագիծը

  • 27-12-2010 20:30:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 27-ին Հայ Ազգային Կոնգրեսը հանդէս է եկել յայտարարութեամբ, որով իր տարակուսանքն է յայտնում մարդու իրաւունքների եւ ազատութիւնների պաշտպանութեան առաքելութիւն ու պարտաւորութիւն ունեցող միջազգային կառոյցների ներկայիս վարքագծով: Յայտարարութիւնում ասուած է. «Ազատ խօսքի նկատմամբ անմնացորդ վախը ստիպեց վարչախմբին գնալ նոյնիսկ մեր պայմաններում անհաւանական թուացող քայլերի: Չնայած Եւրոպական դատարանի որոշման, նախագահականից իջած հրահանգով, ի սկզբանէ կանխորոշված մրցոյթով այդպէս էլ եթերազրկված մնաց «Ա1+»ը: Դրանից յետոյ հեռարձակման արտօնագիր չտրուեց նաեւ ազատ խօսքի ամբիոն «ԳԱԼԱ» մարզային հեռուստաընկերութեանը: Եթերազրկվեց անգամ «ԱԼՄ»-ն, որը երբեմն իրեն թոյլ էր տալիս դուրս գալ հեռուստաալիքների համար իշխանութեան գծած շրջանակներից: Հատկանաշական է, որ հենց այս հեռուստաընկերություններն էին, որոնց համար նոյն յաճախականութեան վրայ մրցակից էր ապահովուած: Մի քանի տարի առաջ հեռուստաեթերի թուայնացման պատրուակով ազատ եթերի ապահովման հետաձգված խնդիրը իշխանութիւնը լուծեց այնպէս, որ իր երկրի քաղաքացիներին կանխամտածուած զրկեց հեռուստատեսութեամբ այլընտրանքային խօսք լսելու հնարաւորութեյան վերջին փշրանքներից: Հայ Ազգային Կոնգրեսի համար անհասկանալի է մնում մարդու իրաւունքների եւ ազատութիւնների պաշտպանութեան առաքելութիւն ու պարտաւորութիւն ունեցող միջազգային այն կառոյցների վարքագիծը, որոնք հորդորներից ու պահանջներից սկսած մինչեւ դատական վճիռների տեսքով տարիներ շարունակ բարձրացրել են այս խնդիրը, իսկ հիմա այս ամէնին արձագանքում են քարանձավային լռութեամբ»:
  -   Քաղաքական