Հայկական արմատներին վերադարձողների թիւն աճում է Թուրքիայում <br />


Հայկական արմատներին վերադարձողների թիւն աճում է Թուրքիայում

  • 27-12-2010 13:58:47   | Հայաստան  |  Յօդուածներ
Այսօր Թուրքիայում տեղի ունեցող տարատեսակ գործընթացների մէջ իրենց ուրոյն եւ կարեւոր տեղն են զբաղեցնում էթնիկ ինքնութեան խնդիրների շուրջ զարգացումները: Հէնց այս հարցի համատեքստում է պէտք դիտարկել վերջին տարիներին Թուրքիայում սկիզբ առած կրօնադարձութեան (քրիստոնէութիւն վերընդունելու), այդպիսով նաեւ ազգային ակունքներին վերադարձի երեւոյթը: Տարատեսակ տուեալները փաստում են, որ կրօնադարձութեան գործընթացը յատկապէս տարածուած է բռնի իսլամացուած եւ ծպտեալ հայերի շրջանում: Տարբեր աղբիւրներում ի յայտ եկող նորանոր փաստերը վկայում են, որ գործընթացն ունի ոչ թէ մարելու, այլ աճելու միտում: Վերջերս թուրքական աղբիւրները բաւական ակտիւ անդրադառնում են այս թեմային եւ հետաքրքիր փաստեր ներկայացնում: Թուրքական հեղինակաւոր ,ռադիկալէ օրաթերթում վերջերս (20.11.2010) տպագրուել էր ուշագրաւ մի յօդուած, որտեղ հեղինակը` Մինէ Թուդուքը, թարմ տուեալներ է ներկայացնում Թուրքիայում բռնի կրօնափոխուած հայերի շրջանում արձանագրուող կրօնադարձութեան դէպքերի մասին: Ստորեւ թուրքերէնից թարգմանաբար եւ որոշ կրճատումներով ներկայացնում ենք յիշեալ յօդուածը: Ռ. Մ. Վերջին տարիներին զգալի աճել է այն մարդկանց թիւը, ովքեր իմանալով իրենց հայկական ծագման մասին` փոխում են ինքնութիւնը: Իւսուֆ Յըլմազ (37 տարեկան, ոսկերիչ). ,մենք ծագումով Ադըյամանից ենք, սակայն մանկութեանս տարիներն անցել են Այնթափում: Բոլորը մեզ գիտէին որպէս քուրդ մուսուլմաններ: Հայրս ու մայրս կրօնասէր մուսուլմաններ էին: Հայրս պաշտօնեայ էր, որն օրը հինգ անգամ նամազ էր անում, իսկ մայրս եօթ երեխաների խնամքով զբաղուող տանտիկին էր, որը պարտադիր պաս էր պահում: Քրդերէն էինք խօսում, սակայն թուրքերէն էլ գիտէինք: Ամառները, երբ գնում էինք Ադըյաման, թաղամասի երեխաների հետ խաղալիս, եթէ յանկարծ վէճ էր ծագում, մեզ ասում էին. ,կորիր այստեղից, գեաւուր, դու հայ եսէ: Սկզբում չէի հասկանում: Տասներկու տարեկանում մի օր մօրս հարցրի, նա էլ պատմեց, որ իրականում քրիստոնեայ ենք եղել, սակայն յետոյ ընդունել ենք իսլամ: Ասաց նաեւ, որ մենք ծագումով հայ ենք: Երբ սա իմացայ, սկսեցի հօնգուր-հօնգուր լաց լինել, որովհետեւ մեզ դպրոցում սովորեցրել էին, որ հայերը դաւաճան են: Ինչպէ՞ս կը լինի, որ ես էլ հայ լինեմ: Ես տարիներ շարունակ, երկակի ինքնութեանս պատճառով, հոգեբանական տատանման մէջ էի: Տեղափոխուեցի Ստամբուլ, փորձեցի հասկանալ Աւետարանը, սկսեցի յաճախել Յենիքափը թաղամասում գտնուող հայկական եկեղեցի: Տասնինը տարեկանում որոշեցի մկրտուել որպէս քրիստոնեայ, եւ այդ պատճառով հայրս ու քեռիներս որոշ ժամանակ ինձ հետ չէին խօսում: Արդէն տասնեօթ տարի է` ապրում եմ որպէս քրիստոնեայ: Իսլամում մի խօսք կայ. ,իր ծագումը մերժողը ստոր արարած էէ: Իր ակունքներին վերադարձի մասին այսպէս է պատմում Իւսուֆ Յըլմազը, սակայն նա միակ օրինակը չէ: ,ռադիկալե-ին բարձրաստիճան մի աղբիւր յայտնում է, որ վերջին 3-4 տարուայ ընթացքում յատկապէս Ստամբուլում նկատելի թուական աճ է արձանագրուել այն հայերի շրջանում, որոնք դիմելով պատրիարքութեանը եւ եկեղեցիներին` վերադառնում են իրենց կրօնին ու արմատներին: Աղբիւրի հաւաստմամբ` այդպիսի մարդկանց թիւն ամէն տարի աւելանում է ,հարիւրներովէ, եւ հաւելւում է. ,նախ ուսումնասիրւում է դիմողի հայկական ծագման հարցը, որի համար մի քանի ճանապարհ կայ: Օրինակ` բնակչութեան գրանցամատեանները, պատրիարքութեան փաստաթղթային տուեալները եւ տեղական բանաւոր վկայութիւնները: Յատկապէս ուշադրութիւն է գրաւում այն հանգամանքը, որ նմանատիպ մարդիկ աւելի շատ Արեւելեան Անատոլիայի տարածքից ենէ: Չնայած հայկական տաբուն սկսել է ճեղքուել, սակայն թուրքական եւ մուսուլմանական արտաքին ինքնութիւն ունեցող հայերի համար իրենց իրական ինքնութիւնը բացայայտելը դեռեւս դժուար է: Այս մասին փոխանցում է վերոնշեալ աղբիւրը եւ պատմում մի անձի ողբերգութիւն, որը ցանկացել է կրօնադարձ լինել. ,ստամբուլում բնակուող 30-ամեայ մի փաստաբան ցանկանում էր կրօնը փոխել: Նա բաւական յայտնի ընտանիքի զաւակ էր, որը գաղթել էր Կենտրոնական Անատոլիայից, որտեղ ունեցել են ընդարձակ հողատարածքներ, այգիներ: 1915-ի հայերի աքսորի ժամանակ` չնայած այն տարիներին եղած խիստ արգելքներին, կարողացել են կաշառք տալ եւ փախչել Ստամբուլ: Փաստաբանը մօտաւորապէս հինգ տարի առաջ պատահաբար իմանում է, որ իրենք հայ են: Նրա ընտանիքն ակտիւօրէն ընդգրկուած է եղել ծայրայեղ աջ քաղաքական կուսակցութիւններում, իսկ իրենք էլ դաստիարակուել են որպէս թուրք ազգայնականներ: Երբ իմացել է, որ իրենք իրականում հայ են, ,գլուխը կորցրել էէ, որովհետեւ փոքրուց հայերին ընկալել է որպէս թշնամի եւ օտար: Մայրն ու հայրն ասել են նրան. ,մենք ստիպուած էինք այդպէս անել, քո բարօրութեան համար ենք արելէ: Ամբողջ հինգ տարի իր հոգում ներքին պատերազմի մէջ է եղել: Ի վերջոյ որոշել է կրօնը փոխել, սակայն այս անգամ էլ նրա ընտանիքը դէմ է եղել` ասելով. ,մեզ վնաս կը տասէ: ,մնացի երկու քարի արանքում, ես այլեւս ինձ վստահ չեմ զգում ո՛չ մուսուլմանական ինքնութեանս մէջ եւ ո՛չ էլ հայկականէ,–ասում էր նա: Ստամբուլի Գեդիքփաշայ թաղամասի հայկական աւետարանական եկեղեցու հոգեւոր առաջնորդ Գրիգոր Աղաբալօղլուն եւս հաստատում է կրօնափոխ հայերի` իրենց արմատներին վերադառնալու փաստը: Նա ուշադրութիւն է հրաւիրում այն հանգամանքին, որ յատկապէս վերջին հինգ տարում այս հարցում աճ է նկատուել: Նա ասում է. ,անատոլիայում իր արմատները կորցրած մօտաւորապէս մէկ միլիոն հայ կայ: Այդ մարդիկ մեզ մօտ են գալիս Անատոլիայի տարբեր քաղաքներից, գիւղաքաղաքներից, գիւղերից: Տարիներ շարունակ որպէս մուսուլման ապրած, սակայն իրականում հայ քրիստոնեայ եղած այս մարդիկ գալիս են մեզ մօտ խորհրդակցելու: Իրենց արմատներին վերադառնալու համար դիմում են եկեղեցիներին, հոգեւորականներին: Անատոլիայում ապրողների համար այս ամէնն աւելի բարդ է, քանի որ իրենց բնակութեան վայրը փոքր է, կան թաղամասային ճնշման եւ իրենց ազգականների կողմից մեկուսացուելու վտանգներ: Այդ պատճառով գաւառներում շատերը կան, որ հրաժարւում են նման քայլի դիմելէ: Ստամբուլի Քանդիլի թաղամասի հայկական Տասներկու Առաքեալներ եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Գէորգեանն ասում է. ,մարդն իր արմատներից հեշտութեամբ չի կարողանում պոկուել: Այսօր շատ ծպտեալ հայեր կան, որոնց մայրերը, տատերը ժամանակի քաղաքական պայմանների պատճառով ստիպուած են եղել իրենց կրօնն ու ինքնութիւնը փոխել: Մերալ Թ. (45 տարեկան, տնային տնտեսուհի). ,հայրս իրենց տանը հայկական մշակոյթով է դաստիարակուել, սակայն եւ՛ պապս, եւ՛ հայրս ու հօրեղբայրներս դրսում ապրում էին որպէս մուսուլման: Տասնհինգ տարեկանում մայրս ինձ պատմեց, որ հայ ենք, շատ զարմացայ: Հայրս ասաց, որ աքսորից յետոյ ստիպուած են եղել իսլամ ընդունել: Քսանութ տարեկանում ես ամուսնացայ մի ստամբուլահայի հետ եւ որոշեցի վերադառնալ իմ արմատներին ու մկրտուեցիէ: Սելահաթթին Գիւլթեքին (45 տարեկան). ,դերսիմցի մի հայ ընտանիքից եմ եւ դաստիարակուել եմ ալեւիական մշակոյթով: Մեր շրջապատում բոլորը գիտէին, որ հայ ենք: Մեր ընտանիքից ոմանք Ստամբուլ, Ֆրանսիայ գաղթելուց յետոյ վերադարձել էին իրենց ակունքներին, կնքուել որպէս քրիստոնեաներ: Ժամանակի ընթացքում հասարակութեան մէջ սկսեցին տաբուները կոտրուել, եւ այդ վիճակն ինձ էլ յուշեց, որ ,արդեն ժամանակը եկել էէ: Վեց ամիս առաջ կը նքուեցի եւ անունս փոխեցի` դառնալով Միհրան Փրկիչ: Ես ամուսնացած եմ եւ երկու երեխայ ունեմ, որոնք սովորում են համալսարանում: Նրանք էլ իրենք թող որոշեն, թէ երբ է գալու իրենց ժամանակըէ: Մինէ Թուդուք Թուրքերէնից թարգմանեց ռուբեն Մելքոնեանը
  -   Յօդուածներ