Դանիէլ Եօհանեսը մասնակցեց Հմհ-հայաստան ծրագրով վերականգնուած առաջին պոմպակայանի բացման հանդիսաւոր արարողութեամը


Դանիէլ Եօհանեսը մասնակցեց Հմհ-հայաստան ծրագրով վերականգնուած առաջին պոմպակայանի բացման հանդիսաւոր արարողութեամը

  • 05-05-2011 19:24:43   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Հայաստան կատարած եռօրեայ այցի երրորդ օրը՝ մայիսի 5-ին, ԱՄՆ Հազարամեակի մարտահրաւէր կորպորացիայի (ՀՄԿ) գլխաւոր գործադիր տնօրէն Դանիէլ Եօհանեսը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը, ԱՄՆ դեսպան Մարի Եօւանովիչը եւ փոխվարչապետ Արմէն Գէորգեանը մասնակցեցին Հազարամեակի մարտահրաւէր հիմնադրամ-հայաստան (Հմհ-հայաստան) ծրագրի շրջանակներում վերականգնուած Արմաշի պոմպակայանի բացման արարողութեանը, որը գտնւում է Արարատի մարզում: Հմհ-հայաստանի ներդրումն այս պոմպակայանում կազմում է 2,892,000 ԱՄՆ դոլար, արուած աշխատանքները ներառում են բոլոր պոմպերի եւ շարժիչների (9 միաւոր), էլեկտրասարքերի եւ մալուխների փոխարինում, պոմպակայանի շէնքի եւ ջրընդունիչի հիմնովին վերականգնում, աւազօրսիչի տեղադրում: Արմաշի պոմպակայանը ոռոգման ջուր է մատակարարում Արարատի մարզի Արմաշ եւ Սուրէնաւան համայնքներին` ոռոգելով 1,481 հեկտար հողատարածք չորս խողովակաշարերից: Հանդիսաւոր բացման արարողութեանը յաջորդեցին պաշտօնական ելոյթներ, ապա` ծառատունկ: Այցելութեան յաջորդ կէտը Աւշար-այգեւանի պոմպակայանն էր, որտեղ շինարարական աշխատանքները դեռեւս ընթացքի մէջ են: Այստեղ Հմհ-հայաստանը կառուցել է պոմպակայանի նոր շէնք` հին ժամանակաւոր կառոյցի փոխարէն, որտեղ աւելի քան 30 տարի տեղադրուած էին հին պոմպերը: Հմհ-հայաստանի ներդրումը Աւշար-այգեւանի պոմպակայանի վերականգնման գործում կազմում է 1,383,000 ԱՄՆ դոլար: Այն ոռոգում է 1,300 հեկտար հող Եղէգնաւան, Աւշար եւ Այգեւան համայնքներում: Ծրագրի աւարին ՀՄԿ ընդհանուր ներդրումը Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի եւ Սիւնիքի մարզերում տեղակայուած 17 պոմպակայաններում կը կազմի 41 միլիոն դոլար: Արարատի մարզում, որտեղ գտնւում են Արմաշի եւ Աւշար-այգեւանի պոմպակայանները, Հմհ-հայաստանի շրջանակներում արուած ներդրումը ամենաշօշափելիներից է. այն կազմում է շուրջ 13 միլիոն Ոռոգման ենթակառուցուածքների վերականգնման եւ Ջրից դէպի շուկայ բաղադրիչների մասով: Հմհ-հայաստան ծրագրի աւարտին` 2011թ.-ի սեպտեմբերի 30-ին, ԱՄՆ կառավարութեան կողմից ֆինանսաւորուող Հազարամեակի մարտահրաւէր կորպորացիայի ներդրումը Հայաստանի գիւղատնտեսութեան եւ ոռոգման համակարգերում կը կազմի շուրջ 180 միլիոն ԱՄՆ դոլար: Ծրագրի նպատակն է գիւղական աղքատութեան կրճատումը` Հայաստանի համար կարեւորագոյն նշանակութիւն ունեցող ոռոգման ենթակառուցուածքների վերականգնման, ինչպէս նաեւ ֆերմերներին, վերամշակողներին եւ ոռոգման համակարգի կառավարման կառոյցներին ֆինանսական աջակցութիւն ու խորհրդատուութիւն տրամադրելու միջոցով:
  -   Տնտեսութիւն