Տիգրան Սարգսեանը մասնակցել է Արմաշի պոմպակայանի բացման արարողութեանը


Տիգրան Սարգսեանը մասնակցել է Արմաշի պոմպակայանի բացման արարողութեանը

  • 05-05-2011 19:08:13   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը մայիսի 5-ին այցելել է Արարատի մարզ, որտեղ մասնակցել է Հազարամեակի մարտահրաւէր հիմնադրամ-հայաստան (Հմհ-հայաստան) ծրագրի շրջանակներում վերականգնուած Արմաշի պոմպակայանի բացման արարողութեանը: Միջոցառմանը ներկայ են գտնուել նաեւ ԱՄՆ Հազարամեակի մարտահրաւէր կորպորացիայի (ՀՄԿ) գլխաւոր գործադիր տնօրէն Դանիէլ Եօհանեսը, փոխվարչապետ Արմէն Գէորգեանը, ԱՄՆ դեսպան Մարի Եօւանովիչը: Հմհ-հայաստանի ներդրումն այս պոմպակայանում կազմում է 2,892,000 ԱՄՆ դոլարին համարժէք գումար, արուած աշխատանքները ներառում են բոլոր պոմպերի եւ 9 շարժիչների, էլեկտրասարքերի եւ մալուխների փոխարինում, պոմպակայանի շէնքի եւ ջրընդունիչի հիմնովին վերականգնում, աւազօրսիչի տեղադրում: Արմաշի պոմպակայանը ոռոգման ջուր է մատակարարում Արարատի մարզի Արմաշ եւ Սուրէնաւան համայնքներին` ոռոգելով 1,481 հեկտար հողատարածք չորս խողովակաշարերից: Այցելութեան յաջորդ կանգառը Աւշար-այգեւանի պոմպակայանն էր, որտեղ շինարարական աշխատանքները դեռեւս ընթացքի մէջ են: Այստեղ Հմհ-հայաստանը կառուցել է պոմպակայանի հիմնովին նոր շէնք: Հմհ-հայաստանի ներդրումը Աւշար-այգեւանի պոմպակայանի վերականգնման գործում կազմում է 1,383,000 ԱՄՆ դոլարին համարժէք գումար: Այն ոռոգում է 1,300 հեկտար հող Եղէգնաւան, Աւշար եւ Այգեւան համայնքներում: Ծրագրի աւարտին ՀՄԿ ընդհանուր ներդրումը Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի եւ Սիւնիքի մարզերում տեղակայուած 17 պոմպակայաններում համարժէք կը լինի 41 միլիոն դոլարի: Արարատի մարզում, որտեղ գտնւում են Արմաշի եւ Աւշար-այգեւանի պոմպակայանները, Հմհ-հայաստանի շրջանակներում արուած ներդրումը ամենաշօշափելիներից է. այն կազմում է շուրջ 13 միլիոն Ոռոգման ենթակառուցուածքների վերականգնման եւ Ջրից դէպի շուկայ բաղադրիչների մասով:
  -   Տնտեսութիւն