«Քէնդլ» կենտրոնի շէնքի շինարարութեան համար կը յատկացուի<br /> համապատասխան տարածք<br />


«Քէնդլ» կենտրոնի շէնքի շինարարութեան համար կը յատկացուի
համապատասխան տարածք

  • 17-12-2010 20:26:43   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՒԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Քէնդլ» նախագծի համակարգող խորհրդի դեկտեմբերի 17-ի նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսեանը, ի գիտութիւն է ընդունուել Ռուսաստանի Դաշնութեան, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Չինաստանի հետ բանակցութիւնների արդիւնքների եւ նախագծի առաջընթացի համար անհրաժեշտ յետագայ քայլերի վերաբերեալ ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան Գիտութեան պետական կոմիտէի նախագահ Սամուէլ Յարութիւնեանի զեկոյցը: Նիստում ներկայացուել է «Քէնդլ» նախագծի իրականացման առաջին փուլի` Գերմանիայի կողմից տրամադրուած սարքաւորման հիման վրայ AREAL լազերային բարձր յաճախականային գիտահետազօտական գծային արագացուցչի կառուցման հարցը: Տ.Սարգսեանը յանձնարարել է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գէորգեանին` Գիտութեան պետական կոմիտէի ու Պետական գոյքի կառավարման վարչութեան հետ համատեղ նախապատրաստել եւ ՀՀ կառավարութեան քննարկմանը ներկայացնել «Քէնդլ» կենտրոնի շէնքի շինարարութեան համար համապատասխան տարածք յատկացնելու մասին որոշման նախագիծ: «Քէնդլ» նախագծի իրականացման նախապատրաստական փուլի ղեկավարի թեկնածութեան վերաբերեալ ծաւալուած քննարկման արդիւնքում ղեկավար է ընտրուել Երեւանի պետական համալսարանի «Սինքրոտրոնային ճառագայթման օգտագործմամբ գիտահետազօտական կենտրոն» ԳՀԻ տնօրէն Վասիլի Ցականովը:
  -   Տնտեսութիւն