Այս տարուայ նոյեմբերին Լիսաբոնում կայացած Նատօ-ի գագաթաժողովը եւ դրան յաջորդած զարգացումներն առանձնայատուկ նշանակութիւն ունեցան Թուրքիայի համար<br />


Այս տարուայ նոյեմբերին Լիսաբոնում կայացած Նատօ-ի գագաթաժողովը եւ դրան յաջորդած զարգացումներն առանձնայատուկ նշանակութիւն ունեցան Թուրքիայի համար

  • 17-12-2010 15:57:20   | Հայաստան  |  Յօդուածներ
Այս տարուայ նոյեմբերին Լիսաբոնում կայացած Նատօ-ի գագաթաժողովը եւ դրան յաջորդած զարգացումներն առանձնայատուկ նշանակութիւն ունեցան Թուրքիայի համար` Արեւմուտքի հետ յարաբերութիւններում իր դերակատարութիւնը ճշտելու տեսանկիւնից: Թուրք քաղաքագէտներն այդ իրադարձութիւնները բնորոշեցին որպէս Արեւմուտքի հետ յարաբերութիւններում Թուրքիայի համար շրջադարձային կէտ, որն իբրեւ համարժէք է 1950թ. Ա.Մենդերեսի կառավարութեան` Կորէական պատերազմին թուրքական զօրքեր ուղարկելու որոշմանը. հէնց այդ որոշումից յետոյ` 1952 թուականին հնարաւոր դարձաւ Թուրքիայի անդամակցութիւնը Նատօ-ին: Շուրջ չորս տասնամեակ այս երկիրը համարուել է Նատօ-ի հարաւային պատուարը խորհրդային էքսպանսիայի դէմ: ,սառը պատերազմիէ ժամանակաշրջանի ողջ ընթացքում Թուրքիան իր անվտանգութեան ապահովումը վստահել էր Նատօ-ին: ԽՍՀՄ փլուզումից յետոյ իրավիճակը փոխուեց: Վերջերս արեւմտեան փորձագէտները կարծիք են հնչեցրել, թէ Ամն-ի եւ Նատօ-ի հետ Թուրքիայի կապն աստիճանաբար թուլանում է, ինչը կրում է գաղափարախօսական բնոյթ: Համաձայն Ահմեդ Դաւութօղլուի առաջ քաշած ,ռազմավարական խորութիւնէ հայեցակարգի, Թուրքիան պէտք է միակողմանիօրէն կախուած չլինի Նատօ-ից եւ Ամն-ից` կապեր զարգացնելով Ռուսաստանի, Իրանի եւ մահմեդական աշխարհի հետ: Վերջին ժամանակաշրջանում Թուրքիան էապէս ակտիւացրել է ռազմական կապերը Ռուսաստանի եւ Չինաստանի հետ: Մասնաւորապէս, ներկայում Մոսկուայի հետ քննարկւում է S-300 հրթիռների գնման հարցը, իսկ Չինաստանի հետ վերջերս անցկացուեցին համատեղ զօրավարժութիւններ: Աւելին, այս տարի թոյլ չտալով Իսրայէլին իր տարածքում Նատօ-ի զօրավարժութիւններին մասնակցել, Անկարան անցկացրեց համատեղ զինավարժութիւններ Սիրիայի հետ: Անշուշտ, այս ամէնը չի նշանակում Անկարայի ռազմաքաղաքական կողմնորոշման փոփոխութիւն. այդ քայլերը պէտք է դիտել Ամն-ին եւ Նատօ-ի անդամ եւրոպական պետութիւններին ուղղուած ազդանշան` նրանց համար Թուրքիայի ռազմավարական նշանակութիւնը կրկին շեշտելու եւ համապատասխան զիջումներ կորզելու նպատակով: Այսպէս, թուրքական կառավարութիւնը չձեռնարկեց որեւէ իրական քայլ, որը կարող էր խափանել Նատօ-ի ծրագրերի իրականացումը, ներառեալ` հակահրթիռային պաշտպանութեան (ՀՀՊ) համակարգի տեղակայումը Հարաւային Եւրոպայում: Յայտնի է, որ Ամն-ը դիմել էր թուրքական կառավարութեանը` ՀՀՊ համակարգի տարրերը երկրի տարածքում տեղակայելու առաջարկով: Այս ծրագիրը թուրք որոշ փորձագէտների կողմից համարւում է որպէս ծուղակ, որով Թուրքիային փորձում են հակադրել հարեւաններին: Սակայն այլ փորձագէտներ նշում էին, որ Անկարայի կողմից այդ ծրագրին մասնակցելու մերժումը կը բերի Արեւմուտքից Թուրքիայի վնասակար մեկուսացմանը: Լիսաբոնի գագաթաժողովում ունեցած իր ելոյթում Թուրքիայի նախագահ Գիւլը նշեց, որ Նատօ-ի ՀՀՊ նոր համակարգը պէտք է ընդգրկի դաշինքի բոլոր անդամ երկրների տարածքը եւ ընդունելի լինի բոլորի կողմից: Այսինքն` Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում յանգում էր նրան, որ պէտք է լինի մեխանիզմ, որը թոյլ կը տայ անհրաժեշտ պահին օգտուել վետոյի իրաւունքից: Միեւնոյն ժամանակ, շեշտում էր Գիւլը, այն չի կարող ուղղուած լինել որեւէ կոնկրէտ պետութեան դէմ: Թուրքական իշխող վերնախաւն ակնյայտօրէն չէր ցանկանում, որպէսզի ամերիկացիների կողմից առաջարկուող ՀՀՊ ծրագիրն ուղղուի Ռուսաստանի կամ Իրանի դէմ, որոնց անունները վերջերս հանուեցին Թուրքիայի ազգային անվտանգութեան հայեցակարգում նշուող հաւանական հակառակորդների ցանկից: Ա.Դաւութօղլուն այդպէս էլ յայտարարեց, որ Թուրքիան այլեւս թոյլ չի տայ, որպէսզի նրան դարձնեն ,մերձճակատային երկիրէ, ինչպէս դա եղել է ,սառը պատերազմիէ դարաշրջանում. ,մենք չունենք վտանգի զգացում, որը կարող է բխել մեր յարակից տարածաշրջաններից, ներառեալ` Իրանից, Ռուսաստանից, Սիրիայիցէ: Մինչդեռ ԱՄՆ պաշտպանութեան նախարարութեան ներկայացուցիչները նշում էին, որ Թուրքիան գտնւում է առաջնային գծում` Իրանի հետ հաւանական հակամարտութեան դէպքում: Ի վերջոյ, Անկարային յաջողուեց իր համաձայնութիւնը պայմանաւորել Իրանի (որպէս հաւանական թիրախի կամ սպառնալիքի աղբիւրի) անունը Լիսաբոնի գագաթաժողովի որոշումներից հանելու պարագայով: Չնայած Ֆրանսիայի նախագահ Ն.Սարկոզին ուղղակի նշեց, որ ծրագիրն ուղղուած է լինելու Եւրոպան իրանական հրթիռներից պաշտպանելու նպատակին: Նաեւ բալկանեան պետութիւնները` Ռումինիան եւ Բուլղարիան, համաձայնեցին տրամադրել իրենց տարածքները ՀՀՊ կայանների համար` դիտարկելով Իրանը որպէս հիմնական հակառակորդ: Գիւլն իր ելոյթում շեշտեց, որ Նատօ-ն պաշտպանական դաշինք է եւ չի կարող գործել որեւէ երկրի դէմ: ՀՀՊ համակարգի ծաւալման հիմնական նպատակը, ըստ Անկարայի, պէտք է լինեն Նատօ-ի դաշնակիցների անվտանգութեան ապահովումն ու պաշտպանութիւնն այն ռիսկերից եւ վտանգներից, որոնք իր հետ բերում է հեռահար հրթիռների գլոբալ տարածումը: Գիւլը նաեւ շեշտեց, որ Նատօ-ի շրջանակներում որոշումներ կայացնելիս Թուրքիան առաջնորդւում է առաջին հերթին սեփական շահերով, յետոյ միայն դաշնակիցների հետ համերաշխութեան սկզբունքով: Լիսաբոնի գագաթաժողովին մասնակցող թուրքական պատուիրակութիւնը գոհունակութիւն յայտնեց այն փաստի կապակցութեամբ, որ Թուրքիայի մտահոգութիւնները տեղ գտան Նատօ-ի նոր Ռազմավարական հայեցակարգում: Թուրքիան համարում է, որ Իրանի անունը չյիշատակելը` որպէս Նատօ-ի հաւանական հակառակորդ, իր դիւանագիտութեան յաջողութիւնն է: Աւելին, թուրք ղեկավարները նոյնիսկ յայտարարում էին, որ հէնց Թուրքիայի դիրքորոշումը թոյլ տուեց պահպանել Նատօ-ի իմիջը: Սակայն հասկանալի է, որ թուրքական առաջարկները դաշինքի ղեկավարութեան համար որեւէ արտակարգ բնոյթ չէին կրում: Ամէն դէպքում, Անկարան լիարժէքօրէն օգտագործեց Լիսաբոնի գագաթաժողովը Արեւմուտքի եւ Իրանի հետ իր յարաբերութիւնները գովազդելու համար: Սակայն իրական քաղաքականութեան դաշտում ամէն ինչ մնաց այնպէս, ինչպէս կար: Չնայած Էրդողանի պնդումներին, որ Թուրքիայի տարածքում ՀՀՊ համակարգի ղեկավարումը պէտք է յանձնել Անկարայի ձեռքը, Նատօ-ի ներկայացուցիչները հէնց սկզբից յստակեցրին, որ նման համակարգերի ղեկավարումը դաշինքում իրականացնում է նրա հրամանատարութիւնը, այլ ոչ թէ առանձին մի երկիր: Ինչեւէ, Թուրքիայի դերակատարումը Նատօ-ի հակահրթիռային պաշտպանութեան եւ այլ ծրագրերում մնում է բաւական անորոշ: Թէեւ Թուրքիայի անդամութիւնը դաշինքին հարցականի տակ չի դրւում, սակայն անյայտ է, թէ արդեօք Թուրքիան յետագայում սաբոտաժի չի ենթարկի Նատօ-ն, ինչպէս ժամանակին դա անում էր գոլիստական Ֆրանսիան: Նատօ-ի հետ յարաբերութիւններում Թուրքիային յուզող միւս հարցը Նատօ-եմ ռազմական համագործակցութիւնն է: Դրան այսօր խոչընդոտում է թուրքական դիրքորոշումը Կիպրոսի խնդրի կարգաւորման հարցում: Յայտնի է, որ Եմ-ի կողմից Կիպրոսին` որպէս իր անդամին ցուցաբերուող աջակցութիւնը դառնում է լուրջ արգելք Եմ-ին Թուրքիայի անդամակցութեան գործում: Միւս կողմից, Անկարան խոչընդոտում է Նատօ-ի եւ Եմ-ի քաղաքականութեան ու անվտանգութեան հարցերով կոմիտէի ներկայացուցիչների միջեւ հանդիպումների անցկացումը` պնդելով, որ Կիպրոսը չի հանդիսանում Նատօ-ի անդամ կամ գործընկեր: Որպէս հետեւանք` Ա.Դաւութօղլուն յայտարարեց, որ չարժէ ակնկալել Նատօ-ի եւ ԵՄ–ի միջեւ լիարժէք համագործակցութիւն, քանի դեռ Թուրքիային թոյլ չեն տալիս մասնակցել այդ համագործակցութեան ձեւաչափին: Այսպիսով, երկարաժամկէտ հեռանկարում Թուրքիայի եւ Հիւսիսատլանտեան դաշինքի փոխադարձ օտարացումը կարելի է համարել իրական: Անշուշտ, դեռեւս վաղաժամ է խօսել Նատօ-ի կազմից Թուրքիայի հեռանալու մասին, սակայն ոչ հեռու ապագայում Հիւսիսատլանտեան դաշինքը կարող է գալ այն կէտին, որտեղ պէտք է որոշում կայացնի: Հաշուի առնելով վերը նշուած զարգացումները եւ Անկարայի յարաբերութիւնների սերտացումը Թեհրանի եւ Դամասկոսի հետ` Նատօ-ն դժուար թէ տրամադրի իր առաջատար ռազմական տեխնոլոգիաները Թուրքիային: Նատօ-ի ներսում փորձագիտական մակարդակով արդէն հաստատուել է այն տեսակէտը, որ թէպէտ Թուրքիան մնում է Նատօ-ի դաշնակիցը, սակայն` ոչ այնքան յուսալի դաշնակիցը: Նմանապէս, Թուրքիայի ներսում էլ հասունանում է այն մտայնութիւնը, թէ Արեւմուտքի շահերը չեն համընկնում թուրքական շահերի հետ: Ընդհանուր առմամբ, Նատօ-ի Լիսաբոնի գագաթաժողովը կարելի է յաջողուած համարել Թուրքիայի համար` այն տեսանկիւնից, որ Անկարան կարողացաւ պահպանել բարիդրացիական յարաբերութիւններն Իրանի հետ եւ Նատօ-ում իր շահերը: Սակայն յետագայում եւս Թուրքիայի առջեւ կանգնելու է տարածաշրջանային երկրների եւ Հիւսիսատլանտեան դաշինքի հետ յարաբերութիւններում հաւասարակշռութեան ապահովման խնդիրը: Միեւնոյն ժամանակ, ակնյայտ է, որ Նատօ-ն շարունակելու է մնալ ԱՄՆ ռազմավարութեան կարեւոր գործիքներից մէկը, որի միջոցով ապահովուում է ամերիկեան ներգրաւուածութիւնը եւրոպական գործերում: Այսպէս, Լիսաբոնում ընդունուած Նատօ-ի Ռազմավարական հայեցակարգը լիովին համընկնում է ԱՄՆ նախագահ Բ.Օբամայի կողմից հնչեցուած ԱՄՆ Ազգային անվտանգութեան ռազմավարութեան դրոյթներին, Ռուսաստանի հետ ,վերաբեռնաւորմանէ եւ Թուրքիայի ներգրաւման ու զսպման ուղեգծին: Եւ եթէ նախկինում Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը եւ Թուրքիան դիմադրում էին Եւրոպայում Հհպ-ի տեղակայման ամերիկեան ծրագրին, այսօր նրանք ներգրաւուեցին դրանում որպէս մասնակիցնէր` յոյսը դնելով այն բանի վրայ, որ ծրագրի ֆինանսական հիմնական բեռը կը տանի Ամն-ը: Նատօ-ի գործօնը կանխում է նաեւ եւրոպացի որոշ փորձագէտների կողմից առաջարկուող Եմ-ի, Ռուսաստանի եւ Թուրքիայի (Եւրոպայի երեք բեւեռների)` մէկ ձեւաչափի մէջ միաւորման գաղափարի իրագործումը: Դժուար թէ Ամն-ը, որն ամբողջ Եւրոպան համարում է իր ազդեցութեան գօտին, թոյլ տա նման ձեւաչափերի ստեղծումը: Միաժամանակ, Նատօ-ն շարունակելու է ճնշում գործադրել Թուրքիայի վրայ` Ռուսաստանի եւ Իրանի հետ նրա յետագայ մերձեցումը թոյլ չտալու նպատակով: Մի կարեւոր հանգամանք եւս: Նոր աշխարհակարգում պետութիւնների եւ դաշինքների նոյնականացման հարցի տեսանկիւնից` առաջին պլան է դուրս գալիս քաղաքակրթական գործօնը: Այս առումով, Նատօ-ն պէտք է դառնա այնպիսի կազմակերպութիւն, որն իր անդամների եւ գործընկերների անվտանգութեան երաշխիքները կը ներկայացնի քաղաքակրթական կամ արժեհամակարգային սկզբունքների հիման վրայ: Այդ դէպքում Թուրքիայի տեղն ու դերը դաշինքում իրօք կ'ենթարկուեն լուրջ վերիմաստաւորման: Սուրէն Սարեան «Նորավանք»
  -   Յօդուածներ