Դեկտեմբերի 18-ին կնշուի Ս. Յակոբ Մծբնա Հայրապետի տոնը<br />


Դեկտեմբերի 18-ին կնշուի Ս. Յակոբ Մծբնա Հայրապետի տոնը

  • 17-12-2010 15:22:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 18-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կնշի Ս. Յակոբ Մծբնա Հայրապետի տոնը: Տոնի առթիւ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Ս. Էջմիածնի Գանձատնից Արարատեան Հայրապետական թեմի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ս. Յակոբ եկեղեցի կտեղափոխուի Սքանչելագործ Յակոբ Մծբնա Հայրապետի Ս. Մասունքը: Տոնի առթիւ Ս. Յակոբ եկեղեցում տօնական Ս. Պատարագ կմատուցի Արարատեան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու «Արարատ» միութեան հոգեւոր հովիւ Տեր Յակոբ քահանա Խաչատրեանը: Այդ օրը Յակոբ անունը կրող անձանց անուանակոչութեան օրն է եւ տոնը Յակոբեան գերդաստանների: Հաւարտ Ս. Պատարագի կկատարուի Յակոբ անունը կրող եւ Յակոբեան գերդաստանների օրհնութեան արարողութիւն: Յակոբ Մծբնա Հայրապետը հիւանդութիւններից եւ փորձություններից պահպանութեան բարեխոս է համարւում: Հավատացեալները հնարաւորութիւն կունենան հաղորդվելու Ս. Մասունքին եւ արժանանալու Ս. Յակոբ Մծբնա Հայրապետի բարեխոսությանը: Ըստ Արարատեան Հայրապետական թեմի Մամլոյ դիւանի, Ս. Պատարագը կսկսուի ժամը 11.00-ին, օրհնութեան եւ Ս. Մասունքին երկրպագության արարողութիւնը` ժ. 12.30-ին: Ս. Յակոբ Մծբնա Հայրապետն Ընդհանրական Եկեղեցու հեղինակաւոր եւ սիրուած սրբերից է: Կատարած բազում հրաշքների շնորհիւ նրան կոչել են նաեւ «Սքանչելագործ»: Վարքագրական աղբիւրների համաձայն, Սբ. Յակոբը մեր առաջին Հայրապետ Սբ. Գրիգոր Լուսաւորչի հորաքրոջ որդին էր: Երբ Անակ Պարթեւի տոհմը բնաջնջուել է, դայակները մանուկ Սուրենին եւ Հակոբին փախցրել են Կեսարիա, ուր նրանք դաստիարակուել են քրիստոնեական ոգով: Շատ չանցած, մանուկ Հակոբն իր քրոջ հետ տեղափոխւում է Պարսկաստան եւ որոշ ժամանակ ապրում արքունիքում: Սակայն Յակոբը թողել է այդ ճոխ կեանքը եւ դարձել ճգնավոր: Յետոյ գնացել է Մծբին` հանդիպել Մարուգե ճգնավորին, որն հռչակուած էր սրբակենցաղությամբ: Նրանից լսելով, որ մարդկանցից շատերը թեպետ հաւատքի են եկել, բայց թերահավատ են եւ կասկածում են Նոյեան տապանի գոյութեանը, որոշել է բարձրանալ լեռը, տապանը տեսնել եւ մի մասնիկ բերել: Հակառակ անկոտրում կամքին` նա չի կարողացել հասնել Արարատի գագաթը եւ երկար տանջվելուց յետոյ նիրհել է: Երազում հրեշտակն այցելել է նրան եւ տապանից մի մասունք դրել գլխատակին: Ըստ աւանդութեան, Սբ. Յակոբի պառկած տեղում սառնորակ աղբիւր է բխել, բուժիչ եւ հրաշագործ յատկութիւններ ունեցել, իսկ աղբիւրի կողքին յետագայում սրբի անունով եկեղեցի է կառուցուել: Նոյեան տապանի այդ մասունքը ցայսօր պահւում է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում: Լինելով ժամանակի պատկառելի անձնավորություներից մէկը, նա մասնակցել է 325 թուականի Նիկիայի Տիեզերաժողովին: Իր կեանքի ընթացքում բազմաթիւ հրաշքներ է գործել: Մծբինի եպիսկոպոսի մահից յետոյ Աստուած Մարուգեին յայտնել է, որ Հակոբն է լինելու աթոռի արժանի հետնորդը: Երկար տարիներ իր հօտը հովվելուց յետոյ նա մահացել է 350 թուականին:
  -   Հասարակութիւն