Լատւիան պատրաստակամ է աջակցելու Հայաստանին եւ կիսելու իր փորձը Եւրոպական միութեան հետ համագործակցութեան հարցում<br />


Լատւիան պատրաստակամ է աջակցելու Հայաստանին եւ կիսելու իր փորձը Եւրոպական միութեան հետ համագործակցութեան հարցում

  • 17-12-2010 13:40:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանում Լատվիայի նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան Գինտս Ապալսին (նստավայրը` Վիեննա): Շնորհաւորելով դեսպանին դիւանագիտական առաքելութիւնն սկսելու կապակցութեամբ եւ մաղթելով արդիւնաւէտ աշխատանք, Տ.Սարգսեանը համոզմունք է յայտնել, որ իր պաշտօնավարման ընթացքում Գ.Ապալսը կնպաստի հայ-լատվիական յարաբերութիւնների խորացմանը եւ ամրապնդմանը: Վարչապետը կարեւորել է երկու երկրների միջեւ համագործակցութեան զարգացման նոր ուղղութիւնների բացայայտումը եւ եւրոպական ինտեգրման գործընթացների համատեքստում Հայաստանին Լատվիայի փորձի փոխանցումը: Անդրադառնալով եվրոինտեգրման ուղղութեամբ Լատվիայի անցած ճանապարհին, Գ.Ապալսն ընդգծել է, որ Լատւիան պատրաստակամ է աջակցելու Հայաստանին եւ կիսելու իր փորձը Եւրոպական միութեան հետ համագործակցութեան հարցում: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, հանդիպման ընթացքում կողմերը զրուցել են տնտեսական գործակցութեան զարգացման հեռանկարների շուրջ: Երկու երկրների տնտեսական հնարաւորութիւնների բացայայտման եւ գործարարների միջեւ կապերի աշխուժացման համատեքստում երկուստեք ընդգծվել է գործարար համաժողովների կազմակերպման անհրաժեշտութիւնը: Քննարկուել են շինարարութեան, զբօսաշրջութեան եւ մշակոյթի ոլորտներում յարաբերութիւնների ակտիւացման հնարաւոր ուղղութիւնները: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից յետոյ երկու երկրների քաղաքական ու տնտեսական զարգացումներին:
  -   Քաղաքական