Երեւանի քաղաքապետի պաշտօնում կ'առաջադրուի Կարէն Կարապետեանի թեկնածութիւնը


Երեւանի քաղաքապետի պաշտօնում կ'առաջադրուի Կարէն Կարապետեանի թեկնածութիւնը

  • 16-12-2010 22:34:53   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՒԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 16-ի երեկոյեան` ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի մասնակցութեամբ, տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի նիստում կայացուել է որոշում, համաձայն որի Երեւանի աւագանու դեկտեմբերի 17-ի նիստում ՀՀԿ խմբակցութիւնը Երեւանի քաղաքապետի պաշտօնում կ'առաջադրի խմբակցութեան անդամ, «Հայռուսգազարդ» ընկերութեան վարչութեան նախագահ - գլխաւոր տնօրէն Կարէն Կարապետեանի թեկնածութիւնը: Խորհուրդը որոշել է նաեւ, որ արդարադատութեան նախարարի պաշտօնում կը նշանակուի Հրայր Թովմասեանը, իսկ էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցեանը, այլ աշխատանքի անցնելու կապակցութեամբ, կը թողնի պաշտօնը: Էկոնոմիկայի նախարարի պաշտօնում կը նշանակուի ֆինանսների նախարար Տիգրան Դաւթեանը, իսկ ֆինանսների նախարարի պաշտօնում` Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչէ Գաբրիէլեանը:
  -   Քաղաքական