Գարեգին Բ Կաթողիկոս. «Նման հանցագործություններն առաջին հերթին ուղղուած են Աստծոյ արարչագործութեան դէմ»<br />


Գարեգին Բ Կաթողիկոս. «Նման հանցագործություններն առաջին հերթին ուղղուած են Աստծոյ արարչագործութեան դէմ»

  • 15-12-2010 21:54:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԷՋՄԻԱԾԻՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 15-ին Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երեւանում անցկացուած «Ցեղասպանութեան հանցագործութիւնը, կանխարգելում, դատապարտում եւ հետեւանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակիցներին` ցեղասպանագիտության բնագաւառում ճանաչուած շուրջ 20 գիտնականների, ուղեկցութեամբ ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսեանի: Նորին Սրբութիւնը, ողջունելով գիտնականների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, կարեւորեց ու խրախուսեց նրանց առաքելութիւնը ցեղասպանութեան ճանաչման գործումղ Վեհափառ Հայրապետը մասնաւորապէս նշեց. «Մեր գնահատանքն ու օրհնութիւնն ենք բերում ամենքիդ ցեղասպանութեան դատապարտման եւ հետեւանքների վերացման ոլորտից ներս ձեր կատարած աշխատանքի համար: ... Այսօր ցավի եւ վրեժխնդրութեան զգացումով եւ ոգով չէ, որ առաջնորդւում է մեր ժողովուրդը` պահանջելով ցեղասպանութեան ճանաչումը: Մեր ցանկությունն է, որպէսզի ճանաչումը նպաստի նմանատիպ ողբերգությունների կանխարգելմանը: Մարդկութիւնը պէտք է աւելի խիստ օրէնքներ որդեգրի նման ոճիրների կանխարգելման համար: Մենք եւս` որպէս եկեղեցի եւ եկեղեցականներ, մեր կողմից իրականացyող կարեւոր առաքելութիւն ենք տեսնում` կրթելու մարդկանց հոգին, որպէսզի իւրաքանչիւր ոք ընկալի, որ նման հանցագործություններն առաջին հերթին ուղղուած են Աստծոյ արարչագործութեան դէմ: Մենք հաւատում ենք, որ պիտի տեսնենք այն ժամանակները, երբ մարդկութիւնը պիտի զերծ մնայ նման ողբերգութիւններից եւ ցավերից եւ այս իմաստով վերստին մեր գնահատանքն ենք բերում ձեր ջանքերի եւ աշխատանքի համար: Մեր աղօթքն ու հայցն ենք երկինք բարձրացնում, որ Տերն արդյունավորի, հաջողութեամբ պսակի եւ բարի արդիւնքների առաջնորդի ձեր աշխատանքը»: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատուական համակարգից, հանդիպումն աւարտուեց աղօթքով, որից յետոյ գիտաժողովի մասնակիցները այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ եւ ծանոթացան հայ ժողովրդի հոգեւոր արժէքներին:
  -   Հասարակութիւն