ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի փորձագետները իրականցնում են «Ժողովներ, հանրահաւաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրէնքի կիրառման մոնիտորինգ<br />


ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի փորձագետները իրականցնում են «Ժողովներ, հանրահաւաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրէնքի կիրառման մոնիտորինգ

  • 15-12-2010 15:38:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 15-ին Հայաստանի Ազգային Ժողովի «Ժառանգութիւն» խմբակցութեան ղեկավար Ստյոպա Սաֆարեանը ԵԱՀԿ երեւանեան գրասենեակում հանդիպեց ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատութիւնների եւ մարդու իրաւունքների գրասենեակի (ԺՀՄԻԳ) Մարդու իրաւունքների դեպարտամենտի մարդու իրաւունքների գծով խորհրդական Օմեր Ֆիշերի հետ: Ըստ «ՆՏ»-ին տրամադրած հաղորդագրութեան, հանդիպման ընթացքում քննարկվեցին «Ժողովներ, հանրահաւաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ գործող օրէնքը, դրանում առկայ թերութիւնները: Ս.Սաֆարեանը մանրամասն ներկայացրեց իրավակիրառ պրակտիկայում առկայ խնդիրները: Ի թիւս այլոց քննարկման առարկայ դարձաւ քաղաքային իշխանութիւնների կողմից զանգվածային հրապարակային միջոցառումների անցկացումն արգելող որոշումները վարչական դատարանում օբեկտիվորեն չքննարկվելու վերաբերեալ «Ժառանգութեան» մտահոգութիւնները: Խմբակցութեան ղեկավարը ներկայացրեց, որ վարչական դատարանը գրեթէ միշտ ուժի մէջ է թողնում տեղական ինքնակառավարման մարմինների նոյնիսկ ակնյայտ ապօրինի որոշումները: Բացի այդ, ներկայացուեց նաեւ, որ օրէնքը կիրառելիս քաղաքապետարանները հրապարակային զանգվածային միջոցառումների մասին իրազեկումները դիտարկում են որպէս թույլտվության հայցում եւ ոչ ի գիտութեան ընդունման առարկայ, ինչպէս դա ենթադրւում է «Ժողովներ, հանրահաւաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրէնքով: Օ.ֆիշերը տեղեկացրեց, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի փորձագետները իրականցնում են «Ժողովներ, հանրահաւաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրէնքի կիրառման մոնիտորինգ: Նա հոյս յայտնեց, որ նշուած մոնիտորինգի իրականացումը կարող է օգնող հանգամանք հանդիսանալ օրէնքի օբյեկտիվ կիրառման տեսանկիւնից:
  -   Քաղաքական