Հայկական աստղագիտական ընկերութեան Երուանդ Թերզեանի անուան տարեկան մրցանակը` Փառանձեմ Սինամեանին


Հայկական աստղագիտական ընկերութեան Երուանդ Թերզեանի անուան տարեկան մրցանակը` Փառանձեմ Սինամեանին

  • 13-12-2010 21:39:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Դեկտեմբերի 13-ին ՀՀ ԳԱԱ Բիւրականի աստղադիտարանում յանձնուեց երիտասարդ աստղագէտների համար սահմանուած Հայկական աստղագիտական ընկերութեան (ՀԱԸ) Երուանդ Թերզեանի անուան հերթական տարեկան մրցանակը: Մրցանակին արժանացաւ աստղադիտարանի երիտասարդ գիտաշխատող Փառանձեմ Սինամեանը, որը 2010 թուին հասել է ակնառու յաջողութիւնների: Նա գիտական նոր արդիւնքներ է ստացել Առաջին բիւրականեան շրջահայութեան կապոյտ աստղային օբյեկտների ուսումնասիրութեան մէջ, մասնաւորապէս նրանց սեփական շարժումների հետազօտման եւ նոր սպիտակ թզուկների եւ ենթաթզուկների յայտնաբերման հարցում: Երիտասարդ աստղագէտների տարեկան մրցանակը սահմանուել է 2004թ. ՀԱԸ կողմից եւ տրւում է տարուայ ընթացքում ամենամեծ գիտական յաջողութիւնների հասած մինչեւ 35 տարեկան աստղագէտին, ընդ որում հաշուի է առնւում նաեւ նրա գիտա-կազմակերպական եւ հասարակական գործունէութիւնը: 2009թ.-ից մրցանակը կրում է ամերիկահայ պրոֆէսոր Երուանդ Թերզեանի անունը, որն էլ հովանաւորում է այս նախաձեռնութիւնը: 2004-2010 թթ. մրցանակին արժանացել էն 8 երիտասարդ գիտաշխատողներ (3 անգամ մրցանակը կիսուել է երկու հոգու միջեւ), այդ թւում Լուսինէ Սարգսեանը եւ Փառանձեմ Սինամեանը մրցանակին արժանացել էն երկուական անգամ:
  -   Մամլո հաղորդագրություն